Արշակ Բրուտյանը և Շիրակի ավանդական երաժշտությունը
Բանալի բառեր-:
բանահավաք, ուսուցիչ, հասարակական գործիչ, Արշակ Բրուտյան, պարային մեղեդիներ, ծիսական պարերգեր, կենցաղային պարեր, ջավախքահայությունԱմփոփում
Դժվար է գերագնահատել երաժիշտ, բանահավաք, ուսուցիչ, ականավոր հասարակական գործիչ Արշակ Բրուտյանի գործունեության և ստեղծագործության կարևորությունը։ Նա իր ողջ կյանքը նվիրել է Շիրակի և հատկապես Ալեքսանդրապոլ քաղաքի մշակութային կյանքի բարգավաճմանը։ Խորապես կրթված, ազգային առաջավոր գաղափարների կրող վառ անհատականությունը անգնահատելի ներդրում է ունեցել ժողովրդական երաժշտության ուսումնասիրության և հայ երաժշտական ու կրթական կյանքի զարգացման գործում։ Ավանդական պարը շիրակյան բանահյուսության ամենակարևոր բաղադրիչն է։ Ցավոք, այդ պարերի շարժողական տեքստը ժամանակին չի ձայնագրվել, և մեզ հասել են միայն պարային մեղեդիները։ Մոտ 63 պարային մեղեդիներ և եղանակներ են պահպանվել XIX դարավերջի ականավոր բանահավաք Արշակ Բրուտյանի ձայնագրություններում, ով բանահյուսական նյութեր է հավաքել հիմնականում Ալեքսանդրապոլում։ Հոդվածում փորձ է արվում տիպաբանորեն բնութագրել այս պարերը, որոնք գրառված են շատ մանրազննին և բազմատարբերակ։ Հիմնականում ներկայացված են ծիսական պարերգերն ու անհատական կենցաղային պարերը, որոնց անունները հանդիպում են նաև ջավախահայության (այսինքն՝ Կարինի) բանահյուսության մեջ։
Հղումներ
Հարությունյան հ., Ալեքսանդրապոլի երաժշտական կյանքը, ՀՀ ԳԱԱ Շհհ կենտրոնի «Գիտական աշխատություններ», հ.11, Եր., 2009 թ.:
Այվազյան Գ, Ալեքսանդրապոլի հասարակական-քաղաքական կյանքը XIX դարի 60-80 թթ., Ատենախոսության սեղմագիր, Եր., 2010թ.:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Արշակ Բրուտյանի ֆոնդ, թ. 22:
Բրուտյան Ա., Ռամկական մրմունջներ, Եր., 1985:
Սաթյան Ա., հայ քաղաքային ժողովրդական երգերի հատընտիր, Եր., 2010 թ.:
Лисициан С., Старинные пляски и театральные представления армянского народа, т.2. Ер., 1973.
Խաչատրյան ժ, Զավախքի հայ ժողովրդական պարերը //հայ ազգագրություն և բանահյուսություն, հ.7, Եր., 1975:
Պիկիչյան Հ., Պարը հայոց համքարային արարողակարգում //«Ծիսական պարը հայոց մեջ» գիտաժողովի նյութեր, Եր., 2002 թ.:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի արխիվ: Անհատ բանահավաքներ, գ.3, N 3, Նիկողոսյան Ն., Շուրջպարի ձևեր:
Բդոյան Վ., հայ ազգագրություն. համառոտ ուրվագիծ, Եր., 1974 թ.:
Կիրակոպան Ա. Ա., հայ ֆոլկլորագիտության նվաճումների շուրջ, //Երաժշտական հայաստան, 1 (62) 2022 թ., էջ 24-28: