«Կռունկ» տաղի հետքերով
Բանալի բառեր-:
Երգ, տաղ, կռունկ, պանդխտություն, ավանդույթ, Կոմիտաս, Մ. ԹումաճանԱմփոփում
Հայ ժողովրդական երաժշտության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում պանդուխտի երգերը` տաղերը: Դրանք հին ժամանակներից հոգեհարազատ են եղել հայ ժողովրդին: Ճակատագրի բերումով գտնվելով հայրենիքից հեռու` նրանք բազմաթիվ երգեր են հորինել, որտեղ արտահայտել են իրենց վիշտն ու տառապանքը, սերն ու կարոտը հայրենիքի հանդեպ: Միջնադարյան պանդխտության երգերի մեջ ակնառու տեղ է գրավում «Կռունկ» տաղը: Վերջինիս ազատ ինպրովիզացիոն շարադրանքը` սահուն մեղեդին, որը ծավալվում է իմպրովիզացիոն ձևում, ներկայացնում է տաղի ժանրի հիմնական բնորոշիչը, որը մարմնավորում է հուզական, ողբերգական մի պատմություն` դառնալով հեղինակի ներքին հուզականության կրողը: Այսպիսով, «Կռունկ» տաղը հավաստում է, որ այն հեղինակային ստեղծագործություն է` իր բոլոր հատկանիշներով: Տաղն իր բանաստեղծական բարձր վարպետությամբ ու խոր հուզականությամբ, երաժշտական հարուստ արտահայտչականությամբ շարունակում է մնալ պանդուխտի ներքին ապրումի կրողը: Հոդվածում հաստատվում է այն միտքը, որ «Կռունկ» տաղը որոշակի առնչություն ունի ոչ միայն գեղջկական ու քաղաքային, այլև միջնադարյան հոգևոր երգարվեստի հետ` նկատի առնելով նրա ձայնակարգային ինտոնացիոն առանձնահատկությունները:
Հղումներ
Մկրաչյան Մ., հայ միջնադարյան պանդխտության տաղեր (XV - XVIII դդ.), Եր., 1979 թ.:
Նազարյան Շ, «Կռունկ» երգը հ նրա պատմությունը, Եր., 1977 թ.:
Քուշնարյան Ք, հայ մոնոդիկ երաժշտության պատմության և տեսության հարցեր, Եր., 2008 թ.:
Հարությունյան Ա, հայ քաղաքային ժողովրդական երգարվեստի երաժշտական ոճական հիմնական տիպերը //հայ ազգագրություն հ բանահյուսություն, հ. 4, Եր., 1973 թ.
/Կոմիաաս, Երկերի ժողովածու /Կազմ.' Ռ. Աթայան, հ. 10, Եր., 2000 թ.:
Թումաճան Մ., հայրենի երգ ու բան, հ.1, Եր., 1972 թ.:
Թումաճան Մ., Հայրենի երգ ու բան, հ.2, Եր., 1983 թ.: