«Դավիթ Հալաջյանը և իր «Missa de Lumine»»

Հեղինակներ

  • Սվետլանա Կորյունի Սարգսյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

արդի հայ երաժշտություն, Դավիթ Հալաջյան, «Missa de Lumine», կրոնական նոր երաժշտություն, խմբերգային ավանդույթի ադապտացիա, ժանրի մեկնաμանում

Ամփոփում

Հայ երաժշտության վերջին տասնամյակներում տեղի ունեցող գործընթացների գեղարվեստական բովան- դակությունը մեծապես պայմանավորված է նոր կոմպոզիտորների անուններով, որոնց ստեղծագործությունն ազդել է ազգայինի ընդհանուր ընկալումների վրա: Ակնհայտ է ինչպես ոճական, արտահայտչամիջոցների ամբողջ համակարգի, այնպես էլ ժանրերի, կոմպոզիցիոն մտահղացումների վերանայում: Համաշխարհային գործընթաց- ների հետ առնչություն ունեցող հին գեղագիտական կանոնների վերաիմաստավորումը, ուրվագծվում են մշակութաբանական նոր միտումներ: Հատկանշական է վոկալ երաժշտության՝ Հայաստանում արմատական ոլորտում ընթացող գործընթացները, երբ հայ պոեզիայից զատ հայ կոմպոզիտորները դիմում են նաև այլ լեզուներով տեքստերի: Օտար լեզվի վոկալ արդյունքը զգալիորեն ձևավորվում է ժամանակակից հոգեւոր երաժշտության ոլորտում, ընդ որում առաջին հերթին` խմբերգային ժանրում: Հեղինակները հակված են ընտրելու հոգեւոր բանաստեղծական տողեր և աղոթական արձակ: Լեզվի նկատմամբ այսպիսի հետաքրքրություների ընդլայնումը բերում է ժամանակակից հայ երաժշտությունը լեզվաբանական նրբերանգների, ինչպես նաև եկեղեցական-հոգեւոր ժանրերի նոր ըմբռնում: Չնայած գերմաներեն և անգլերեն տեքստերի օգտագործման որոշ դեպքերի` որոշ հայ կոմպոզիտորների համար նախընտրելի է լատինական մեսսայի (լիտուրգիայի) և այսպես կոչված պարալի- տուրգիական գրական հիմքը, որը, ինչպես հայտնի է, եկեղեցական կանոնական է եվրոպական ավանդույթում: Թե նախկինում և թե՛ այժմ պարալիտուրգիական տեքստերով գրվող ժանրերին բնորոշ է անհատական «տեքստային- երաժշտական ձևը» (սույնը Յ.Ն. Խոլոպովի առաջարկած եզրույթն է` անգլերենում գոյություն ունեցող "musico-poetic form" տարբերակի նմանակությամբ: Երաժշտական հանրագիտարան, հ. 5, Մոսկվա, 1981), որտեղ երաժշտական կառուցվածքները բխում են սաղմոսի, մոնոդիայի, գրիգորյանական երգեցողության, եկեղեցական պոեզիայի և այլ աղբյուրների տեքստային ձեւաչափերից: Ասվածի լույսի ներքո սույն հոդվածում ուշադրությունը սևեռվում է հոգեւոր նոր երաժշտության ներկայացուցիչներից մեկի` շվեյցարահայ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի (ծ. 1962 թ.) ստեղծագործության վրա: Հոդվածի հեղինակը երկու խնդիր է առաջադրում: Առաջինը՝ ներկայացնել Հալաջյանի ստեղծագործական զարգացումը` սկսած նրա կյանքի երևանյան շրջանից (1962-1991 թթ.)` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նրա ուսումնառությունից (Է. Ս. Հովհաննիսյանի դասարանում, որպես կոմպոզիտոր, և Հ. Մ. Ոսկանյանի ղեկավարությամբ` որպես դիրիժոր), անհատական դիրքորոշման ձևավորումից ու հաստատումից և շվեյցարական շրջանը (1991-ից)` ոճական հետաքրքրությունների ընդլայնումը, երաժշտական նոր նախագծերը, եվրոպական ճանաչումը: Երկրորդ խնդիրը՝ դա Հալաջյանի կարևոր գործերից մեկն է` «Missa de Lumine»-ի (1996 թ.) տեսական իմաստավորումն ու վերլուծությունը, գործը, որն ամփոփեց կոմպոզիտորի նախկին փորձը, մյուս կողմից` նոր հորիզոններ բացեց նրա հետագա գործունեության համար: Բանալի-բառեր. արդի հայ երաժշտություն, Դավիթ Հալաջյան, «Missa de Lumine», կրոնական նոր երաժշտություն, խմբերգային ավանդույթի ադապտացիա, ժանրի մեկնաբանում:

Հեղինակի կենսագրությունը

Սվետլանա Կորյունի Սարգսյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Ավարտել է՝ Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը (պրոֆ., արվեստագիտ. թեկնածու` Ռ. Ա. Աթայան) և Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվ. Լենինգրադի պետական կոսերվատորիայի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի) ասպիրանտուրան (արվեստագիտ. թեկնածուական թեզն է՝ «Հայ երաժշտության զարգացման առանձնահատկությունները XX դարի 1960-ական թվականներին», 1975 թ. (ղեկ.՝ պրոֆ., արվեստագիտ. դոկտոր Գ.Գ. Տիգրանով)։ Դոկտորական թեզը՝ «Հայ երաժշտությունը XX դարի համատեքստում» (Պ. Չայկովսկու անվ. ՄՊԿ, 1999 թ.)։ ԵՊԿ տեսության ամբիոնի պրոֆեսոր՝ 1995 թ., գիտական կոչումը՝՝ 2001 թ.։ Կարդացել է դասախոսություններ տարբեր երկրների կոնսերվատորիաներում (Վիլնյուս, Մոսկվա, Սանկտ-Պետերբուգ, Լվով, Մայկոպ)։ Մասնակցել է 74 գիտաժողովների (Հայաստան, Ռուսաստան, Լեհաստան, Չեխիա, Անգլիա, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Լիտվա)։ Հեղինակ է գրքերի` «Հայ ժամանակակից երաժշտության հարցեր», (ռուս. լեզվով), Եր., 1983 թ., «Հայ երաժշտությունը XX դարի համատեքստում», ուսումնասիրություն (ռուս. լեզվով), Մ., 2002 թ., «Արամ Խաչատրյան». գիտական տեղեկատու, (ռուս., հայ., անգլ. լեզուներով), Եր., 2004 թ., Հայ երաժշտությունը և կոմպոզիտորները, (անգլ. լեզվով), Լոնդոն-Երևան, 2004 թ., «Դարերի սահմանագծում. Երաժշտությունը և նրա ոլորտները», (ռուս., հայ., անգլ., գերմ., ֆրանս. լեզուներով), Մ., 2014 թ. և շուրջ 500 գիտական հոդվածներ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Լիբանանի և այլ երկրների ժողովածուներում և ամսագրերում։ Հեղինակ է՝ հոդվածների Մոսկվայի Երաժշտական հանրագիտարան, հ. 3, Մ., 1976 թ., Երաժշտական հանրագիտարանային բառարան, Մ., 1990 թ., Ռուսաստանի Մեծ հանրագիտարան, հ. 1, 2005 թ., Ուղափառ հանրագիտարան, հ. 3, Մ., 2001 թ., The New Grove Dictionary of Music and Musicians (Ed. by S. Sadie, London, 1980), Grove Dictionary of Opera (London, 1992), Contemporary Composers (Ed. by P. Collins, B. Morton, London-Chicago, 1992), The New Grove Dictionary of Music and Musicians II. Rev.Ed. (Ed. by S. Sadie & J. Tyrrell, London, 2001), Die Musik in Geschichte und Gegenwart Gbr. (Ed. by L. Finscher, Kassel, 2001-2008) և Հայկական Համառոտ Հանրագիտարան, հ. 2, Եր., 1995 թ.։ Արժանացել է՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009 թ.), Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (Լեհաստան, 2013 թ.), Ոսկե մեդալի Գիտության ոլորտում վաստակի համար՝ ՀՀ Գիտության պետական կոմիտե (2015 թ.)։

Հղումներ

Саркисян С. К., “Missa memorium” Давида Аладжяна - в церкви., //Азг, Ер., 2 мая 2003.

Sarkisjan Swetlana., David Haladjan. In: Die Musik in Geschichte und Gegenwart Gbr., Bd.18., /Hrsg. von Ludwig Finscher. Kassel: Barenreiter-Verlag, 2008.

Саркисян С. К., Авторский профиль Д. Аладжяна., //Эфир, Ер., 1 ноября 2012.

Саркисян С. К., Месса “De Lumine” Давида Аладжяна., //Азг, Ер., 8 ИЮЛЯ, 1999.

Тагмизян Н. К., Теория музыки в древней Армении. Ер., АН Арм.ССР, 1977.

Sarkisyan S. K., "Missa memorium" Davida Aladzhyana – v tzerkvi. //Azg, Yer., 2 maya 2003 g.

Sarkisyan Swetlana., David Haladjan. In: Die Musik in Geschichte und Gegenwart Gbr. Bd.18 / Hrsg. von Ludwig Finscher. Kassel: Barenreiter-Verlag, 2008.

Sarkisjan S. K, Avtorskij profil’ D. Aladzhyana., //Ejfir, Yer., 1 noyabrya 2012 g.

Sarkisyan S. K., Messa "De Lumine" Davida Aladzhyana., //Azg, Yer., 8 iyulya, 1999 g.

Tagmizyan N. K., Teoriya muzyki v drevnej Armeinii. Yer., AN Arm.SSR, 1977.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-15