ԵՊԿ օպերային պատրաստման ամբիոնիկրթամշակութային տարեգրությոինը.հանգամանքների ուսումնասիրում և գնահատում

Հեղինակներ

  • Արսեն Արշալույսի Ղազարյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ԵՊԿ, Եվրոպական կոնսերվատորիաների ասոցիացիայի, Օպերային պատրաստման ամբիոն, օպերային արվեստ, կրթամշակութային հարցեր, ստեղծագործական պատմության, պատմամշակութային տեսության տիրույթ, օպերային դասարան, ենթաառարկաներ, բարեփոխումների առաքելություն, պրոֆեսորադասախոսական կազմ, հետազոտական աշխատանք, դերասանի վարպետություն, պար-բեմական շարժում, օպերային դրամայի և դերերգի վերլուծություն, դերերգի ուսուցում, օպերային պատրաստման գործնական մասնագիտացում

Ամփոփում

ԵՊԿ գիտակրթական բուհի 100-ամյա տարեգրությունը, կարելի է անվանել լեգենդար։ Հիմնադրման ակունքից սկսած կայացման ճանապարհ է անցել, հենվելով հայկական երաժշտարվեստի անվանի ու լեգենդար գործիչների, աշխարհահռչակ արվեստագետների, նվիրյալ դասախոսների ու տաղանդաշատ սաների ստեղծագործական ուղիների վրա: Գեղարվեստական արժեհամակարգի լավագույն ավանդույթներով և ժամանակակից ձեռնարկներով կոնսերվատորիան ակտիվ դերակատարում ունի Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում: 2012 թվականից Եվրոպական կոնսերվատորիաների ասոցիացիայի (ԵԿԱ) լիիրավ անդամ է: Ձեռնամուխ է լինում կրթական բարեփոխումների, քայլում համահունչ համաշխարհային գիտակրթական արժեքներին, նորարարական հայեցակարգերին: ԵՊԿ–ի կրթական համակարգում հանդիսանում է Օպերային պատրաստման ամբիոնը, ուր մասնագիտական բազմատարր կրթակարգը ստեղծագործում է մեկ ամբողջական, համապարփակ մոդելով՝ օպերային ներկայացման ստեղծման համար առաջնային գրական և երաժշտական դրամաների վերլուծական, դիրիժորական, դաշնամուրային, վոկալ-կատարողական, դերասանական և ռեժիսորական արվեստների, բեմագրական և բեմադրական ստեղծագործական համաձուլվածքով: Օպերային պատրաստման 1927-ից ամբիոնում դասավանդվող մասնագիտական հատուկ ենթաառարկաները՝ դերասանի վարպետություն, պար–բեմական շարժում, օպերային դրամայի և դերերգի վերլուծություն, դերերգի ուսուցում, օպերային պատրաստման գործնական մասնագիտացում, որոնցից յուրաքանչյուրի դասավանդման տեսական և մեթոդական մոդելների առանձնահատկություններով:

Հեղինակի կենսագրությունը

Արսեն Արշալույսի Ղազարյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 3.8.1973 թ., ք. Երևան, ՀՀ): Ավարտել է` 1996-ին՝ Երևանի Թատերական Արվեստի Պետական Ինստիտուտի թատերագիտական բաժինը (ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի կուրսում), 2014-ին՝ Մոսկվայի Թատերական Համալսարանի (ՀձՁԼ-թԼՁԼհ) ասպիրանտուրան, երաժշտական թատրոնի ռեժիսոր մասնագիտությամբ: Աշխատել է՝ 1998-2000 թթ. ք. Աշտարակի ժողովրդական թատրոնում՝ որպես ռեժիսոր, 1999- 2006 թթ. համատեղման կարգով՝ «Ռադիո Հայ–FM-104.1» ռադիոկայանում՝ որպես հաղորդավար, հեղինակային հաղորդաշարեր (գրական-երաժշտական), 2000-2001 թթ.՝ Գեղագիտական Դաստիարակության Ազգային կենտրոնի մանկական թատրոնում, որպես ռեժիսոր: Դասավանդել է՝ 2003-ից մինչ օրս աշխատում է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում, որպես վարպետության դերասանի դասախոս և օպերային պատրաստման ամբիոնում՝ ռեժիսոր–դասախոս, դոցենտ (2020 թ.), 2013-ից՝ Ղ. Սարյանի անվ. օպերայհն ստուդիայի ռեժիսոր: Հեղինակ է՝ գիտական 4 հոդվածի: 2016–ից առ այսօր՝ աշխատում է Հայաստանի Հանրային Ռադիոյում որպես հաղորդավար. «ՀՀՌ–ի ձայն»: Հանրային ռադիոյի Ռադիոթատրոնի շրջանակներում 3 ներկայացում՝ հեղինակ և բեմադրող ռեժիսոր: 2018 թ. ԵՊԿ–ն ավարտած և առկա ուսանողներից կազմված հիմնադրել է «Արշակ Բուրջալյանի անվ. Երաժշտական Դրամայի Թատերախումբը», որի ներկայացումներով էլ հանդես է եկել միջազգային թատերական փառատոներում, ՀՀ և ԱՀ շրջաններում. Տարբեր տարիների, որպես ռեժիսոր բեմադրել է՝ Բ. Նուշիչ «Երկու գող», Բ. Շոու «Պետական ամուսին», Պ. Պռոշյան «Սոս և Վարդիթեր», Գ. Սունդուկյան «Խաթաբալա», Ա. Ղազարյան «Հինբակի նոր հեքիաթը», Հ. Թումանյան «Անխելք Մարդը» ներկայացումները: ԵՊԿ-ի Ղ. Սարյանի անվ. օպերային ստուդիայում բեմադրել է Ջ. Բ. Պերգոլեզի «Սպասուհին Տիրուհի» բուֆֆ-օպերան, Դ. Չիմարոզա «Դիրիժորը» մոնո բուֆֆ-օպերա, «Ագնուս Դեի» հոգեբանական երաժշտական թատերախաղը, Ե. Չարենց «Տաղարան» գրական-երաժշտական թատերախաղը, Ջ. Ռոսսինի «Սեվիլյան Սափրիչ» կոմիկական օպերան (երկրերդ ռեժիսոր, և Ամբրոզիոյի դերակատար): Թատերական Լոռի միջազգային փառատոնի շրջանակներում, տարբեր տարիների, բեմադրել և ներկայացրել է Գ. Դոնիձետտի «Զանգակը» բուֆֆ-օպերա և Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Արմմոնո միջազգային թատերական փառատոնի շրջանակներում որպես բեմադրող ռեժիսոր ներկայացրել է հեղինակային «Կարոտել եմ» հերոսական մոնոդրաման, առաջին անգամ Հայաստանում, որպես հեղինակային նախագծեր նախաձեռնել, բեմադրել և ներկայացրել է «Մնաս բարով պայաց», «Համբարձման գիշեր» մոնոօպերա ֆանտազիա ներկայացումները: Համերգային գործունեություն՝ 2000 թ. մինչև օրս, որպես հաղոր ավար, սցենարիստ, ռեժիսոր համագործակցել է հայ մեծանուն երգիչների, դերասանների, ստեղծագործական խմբերի և անսամբլների հետ, Երևան քաղաքում և տարբեր մարզերում։ Իրականացրել է կառավարական բազմաթիվ համերգների և համապետական նշանակության միջոցառումների ՀՀ և ԱՀ։ Ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում պոեզիան, որպես ասմունքող հանդես է եկել բազմաթիվ բեմահարթակնորում ՀՀ, ԱՀ և սփյուռքում: Ձայնագրել է՝ «Կորուսյալ հայրենիք», «Իմ Անի», «Գառնի Գեղարդ», «Ղարաբաղ», «Հայաստանը քեզ հետ» փաստավավերագրական և պատմական ֆիլմերը: Պարգևտրվել է՝ 2010-ին որպես ռեժիսոր արժանացել է «Կարոտ» հայկական միջազգային փառատոնի ոսկե դիպլոմի, 2014-ին Թատերական Լոռի XXII միջազգային փառատոնի Սոս Սարգսյան մշակութային հիմնադրամի, 2018 թ. Թատերական Լոռի XXIV միջազգային փառատոնի (Հ. Թումանյանի 150 ամյակին նվիրված) մրցանակների և դիպլոմների, 2017 և 2018 թթ. Արմմոնո միջազգային թատերական փառատոնի դիպլոմների և պարգևների: 2014, 2015, 2016, 2018 թթ. Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթ– փառատոնի հատուկ մրցանակներ և դիպլոմներ Երաժշտական թատրոն անվանակարգում: Փառատոներին մասնակից դերասանները և ուսանողները արժանացել են միջազգայհն դափնեկրի կոչումների: 2019 թ. Ա. Բուրջալյանի անվ. Թատերախումբը արժանացել է Հայաստանի Թատերական Գործիչների Միության (ՀԹԳՄ) Ոսկե Մեդալին։ 2019 թ.՝ Հ. Թումանյանի մեդալի:

Հղումներ

Берко М. А., Консерватория Имени Комитаса, Ер.: Айастан, 1973 г.

Тигранов Г. Г., Армянский музыкальный театр., Том. 1., Ер., 1956.

Тер-Симонян М. П., Высокая и почетная миссия искусства. //Коммунист, Ер., 1984, 19 декабря.

Тигранов Г. Г., Армянский музыкальный театр., Том. 4, Ер., 1988., С. 10-11.

Будагян А. Г., Ереванская государственная консерватория им. Комитаса — 85., Ер.: Издательство ЕГК. 2008 г.

Berko M. A., Conservatoriya imeni Komitasa., Yer.: Ayastan, 1973.

Tigranov G. G., Armyanskij Muzykal’nyj teatr. Tom. 1., Yer., 1956.

Ter-Simonyan M. P, Vysokaya i pachitnaya misiya iskusstva. //Communist, December 19, 1984, Yer.

Tigranov G. G., Armenian Musical Theatre. Vol. 4, Yerevan, 1988., S. 10-11,

Budagyan A. G., Yerevan Komitas State Conservatory - 85. Yer.: Izdatel’stvo YGK, 2008.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-15