Պոլւֆոնւկ հագեցած կյանք

Հեղինակներ

  • Արմեն Գևորգի Բոիդաղյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Արաքսի Սարյան, ԵՊԿ, երաժշտագետ, կոմպոզիտոր, կրթություն, Ղազարոս Սարյան, Մարտիրոս Սարյան, ռեկտոր, երաժշտության պատմություն, հասարարական գործիչ

Ամփոփում

Հոդվածագիրը հետաքրքիր պոլիֆոնիկ անցումներով՝ խոսքը շերտավորելով ներկայացնում է Հայաստանում և Սփյուռքում լայն ճանաչում ունեցող, լավագույն երաժշտագետներից մեկի Արաքսի Սարյանի բազմաշերտ գործունեությունը։ Եվ զուգահեռաբար ներկայացնում է՝ մենք որպես թեզ առաջարկում ենք պոլիֆոնիկ թեմա 1. Մարտիրոս Սարյանի տուն թանգարանում տան տիրոջ դերով, թեմա 2. Ղազարոս Սարյան՝ ամուսին-ԵՊԿ ռեկտոր- կոմպոզիտոր, թեմա 3. ԵՊԿ երաժշտության պատմության ամբիոն, թեմա 4. ՀՀ ռադիոհեռուստատեսությունում երաժշտական խմբագիր, թեմա 5. «Հայկական հնգյակ», թեմա 6. հայ տան տիկին՝ հիանալի տնային տնտեսուհի, թեմա 7. հասարակական գործիչ: Կոդան՝ ԵՊԿ 26 երջանիկ տարիները

Հեղինակի կենսագրությունը

Արմեն Գևորգի Բոիդաղյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 5.11.1936 թ., ք. Երևան): Արվեստագիտության թեկնածու (1970 թ.) ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008 թ.), պրոֆեսոր (1989 թ.)։ Ավարտել է՝ ԵՊԿ ջութակի (1960 թ., Հ. Բոգդանյանի դասարան), երաժշտագիտական (1963 թ., պրոֆ. Գ Գ. Տիգրանովի դասարան) բաժինները, Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1967 թ., ղեկ.՝ Գ. Գ. Տիգրանով): Դասավանդում է՝ 1967-ից ԵՊԿ երաժշտության պատմության ամբիոնում, վարիչ 1978-1982 թթ., նաև 1994-ից՝ ԵԹԿՊԻ-ում։ 1963-ից՝ Հայֆիլհարմոնիայի և Հայաստանի Ֆիլհարմոնիայի նվագախմբի խմբագիր և դասախոս։ Հեղինակ է՝ «Ջութակի սոնատը հայ երաժշտության մեջ» (1984 թ.), «Հրաչյա Բոգդանյան» (1994 թ.), «Ալեքսանդր Չաուշյան» (1995 թ. 3-էլ հայ. լեզվով), «Կարպ Սավելի Դոմբաև» (1996 թ.), «Ջութակահար Հակոբ Վարդանյան» (1998 թ.), «Ավետ Գաբրիելյանն ուղու սկզբում» (1999 թ.), «Վահե Ահարոնյան» (2001 թ.), «Վիլլի Մոկացյան» ( 2002 թ.), «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի-85 2023-2008 թթ.» (2008 թ.), «Դմիտրի Նիկոլայի Լեկգեր» (2012 թ.), «Զավեն Վարդանյան» (2013 թ.), «Զարեհ Սարգսյան» (2014 թ.), «Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան» (2016 թ.), «Աննա Մնացականյան» (2017 թ.), համահեղինակ՝ «Վիլհելմ Շպեռլինգ» (բոլորը ռուս. լեզվով, 2016 թ.):

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-15