«Տարածականության երաժըշտական ընկալումը որպես վիտուալ մտածելակարպի ձև»

Հեղինակներ

  • Միխայիլ Արտեմի Կոկժաև Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

երաժշտության ընկալում, ունկնդրող լսարան, երաժշտական գործընթաց, տարածական ծավալայնություն

Ամփոփում

ԵՊԿ պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտոր Միխայիլ Արտեմի Կոկժաև. - «Տարածականության երաժըշտական ընկալումը որպես վիտուալ մտածելակարպի ձև»։Հեղինակը բարզաբանում է երաժշտական ընկալման, ունկընդրի փորձառության, տվյալ ստեղծագործության մեկնաբանման, կատարողների և կատարողական արվեստի, գեղարվեստական արժեքի հարցերի, հնչողության, մեղեդու, հոմոֆոն-հարմոնիկ կերտվածքի, պոլիֆոնիայի և դրանց փոխհարաբերությունների շուրջ։ Եվ նշված հարցերի փոխազդեցությունը տարածականության երաժշտական ընկալման տեսանկյունից և յուրաքանչյուրը որպես առանձնակի խնդիր և միաժամանակ միմյանց հետ փոխհարաբերակցության տեսակետից։ Դիտարկում էրպես երաժշտական ընկալումը որպես գեարգույն կարգիերևյութի։

Հեղինակի կենսագրությունը

Միխայիլ Արտեմի Կոկժաև, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 20.5.1946. ծ. Բաքու), կոմպոզիտոր, ավարտել է Բաքվի կոնսերվատորիան (1971), վերապատրաստվել է Յ. Ա. Ֆորտունատովի (Մոսկվա) մոտ։ Արվեստագիտության թեկնածու է և այն պաշտպանել է ՌԴ Արվեստի պետական ինստիտուտում (2007, Մոսկվա), «Ալեքսանդր Հարությունյանի գործիքային Կոնցերտները»: Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է (1998 թ.): Նա հեղինակել է տարբեր ոճերի և ժանրերի ստեղծագործություններ՝ 5 սիմֆոնիա, մի քանի գործիքային կոնցերտներ նվագախմբի հետ, նվագախմբային պիեսներ, 3 լարային կվարտետ, կամերային անսամբլներ, երգչախմբային, վոկալի, դաշնամուրի և այլ երկեր: «Նահատակներին» պիեսը լարային նվագախմբի համար է 1988 ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին, որը բազմիցս կատարվել է նաև այլ երկրներում, այդ թվում` արտասահմանում: «Զանգերն երբեք չեն լռում» դաշնամուրի պիեսը՝ 1915?թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այն կատարվել է նվիրված նշված դեպքերի 100-րդ տարելիցին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հուշ համերգին: Նաև «Lux Aeterna» պոեմ-ռեքվիեմը նվագախմբի և երգչախմբի կանոնական լատինատառ տեքստով նույնպես 1915?թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հեղինակ է մի շարք գիտական աշխատանքների, այդ թվում մենագրությունների՝ «Երաժշտական տարածականության տեղաբանությունը» (Մ., Կոմպոզիտոր, 2004); «Ալեքսանդր Հարությունյան. Կոմպոզիտորական ոճի առանձնահատկություններ» (Մ., Կոմպոզիտոր, 2006 թ.) և գիտական բազմաթիվ հոդվածների: Նա արժանացել է Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակի թավջութակի և նվագախմբի համար լավագույն Կոնցերտի համար (1993): Նրա ստեղծագործությունները կատարվում են հայրենիքում, Վրաստանում՝ Թբիլիսիում, Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Օդեսա), Մոլդովայում՝ Քիշնևում, Լատվիայում՝ Ռիգայում, Լիտվայում՝ Վիլնյուսում, Ադրբեջանում՝ Բաքվում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Իսրայելում, Կանադայում: Թողարկվել են լազերային ձայներիզներ և հրատարկվել երկեր Երևանում, Մոսկվայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։ ՀՀ վաստակավոր գործիչ է (2015 թ.)։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-03-22