«Լևոն Սարգսյան՝ հայ թառահարը»
Բանալի բառեր-:
մանկավարժական և կատարողական գործունեություն, ԼՂՀ վաստակավոր արտիստ Լևոն Սարգսյան, ժողովրդական գործիքների առաջին նվագախումբ, կատարող, թառահարԱմփոփում
Հոդվածում երաժշտագետ Ն. Հակոբյանը ներկայացնում է արցախցի անվանի երաժիշտ, ԼՂՀ վաստակավոր արտիստ Լևոն Սարգսյանի մանկավարժական և կատարողական գործունեությունը: Տարիների ընթացքում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի թառի դասարանում է դասավանդել է Լ. Ի. Սարգսյանը, ինչպես նաև ղեկավարել՝ ժողովրդական գործիքների բաժինը Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Լ. Սարգսյանի նախաձեռնությամբ դպրոցի ուսուցիչներից և սաներից ստեղծվեց ժողովրդական գործիքների առաջին պրոֆեսիոնալ նվագախումբը: Մի քանի տասնամյակ նվագախումբը Լ. Սարգսյանի ղեկավարությամբ կատարել է դասական և ժողովրդական երաժշտություն: Լ. Սարգսյանը իր գործընկերների և ուսանողների հիշողության մեջ մնաց որպես գերազանց կատարող (թառահար), գրագետ ուսուցիչ, կարգապահ աշխատող: Լ. Սարգսյանի անվանի աշակերտներից կանվանենք Ս. Մարկոսյանին, Մ. Մանասյանին, Լ.Սևյանին, Գ. Առուստամյանին, Կ. Բաղդասարյանին, Գ. Մկրտչյանին, Օ. Հովսեփյանին, Դ. Մեժլումյանին և այլոց:
Հղումներ
Tamrazyan A., MalakyanL., Meliksetyan G.. Robert Petrosyan., Yer., 2010 th..
Մարկոսյան U., Արցախյան դեմքեր և դեպքեր, Եր., 2012 թ.:
Թամրազյան Ա., Մալաքյան Լ., Մելիքսեթյան Գ., Ռոբերտ Պետրոսյան., Եր., 2010 թ.: