ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԵՐԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ
Բանալի բառեր-:
կոմպոզիտոր, դիրիժոր, Լորիս Ճգնավորյան, հասարակական գործիչ, սփյուռք, հայրենիք, հայ արվեստ, ԻրանԱմփոփում
Նյու-Յորքի «Քառնգի հոլ»ը լեփ-լեցուն էր ունկնդիրներով։ Հայաստանում 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աշխարհացունց երկրաշարժի աղետյալների օգտին կազմակերպված բարեգործական համերգին մասնակցում էին աշխարհի հանրահայտ երաժիշտներ Լուչիանո Պավարոտտին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պ. Բուրչուլաձեն, Ելենա Օբրազցովան և հանրաճանաչ շատ անուններ։ Այդ արժանահիշատակ համերգը կազմակերպվել էր արտերկրում մասամբ նաև Հայրենիքում հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Հայկազի Ճգնավորյանի նախաձեռնությամբ և ջանքերով։Եվ ղեկավարած յուրաքանչյուր համերգի ընթացքում Լ. Ճգնավորյանն իր և նվագախմբի յուրաքանչյուր կատարողի սրտի խոսքն էր ասում հայ և օտարազգի երաժշտասերին, դրանով իսկ արդեն գտնելով նրանցից ամեն մեկի հոգու բանալին, սփոփիչ ու նաև ոգևորիչ խոսք ասելով նրանց (հայրենասիրության բաժակը լցվել էր, մթնոլորտը եռունէր)։Իսկ ներկայացվող ծրագրերը հարուստ էին,որովհետև այդ 35 համերգներին Հայաստանի պետական նվագախմբի հնչեցրած ստեղծագործությունները կատարվեցին, և նաև մինչև այդ չկատարված, որ երևի, այլ պայմաններում, երկար ու Հենց նրա նվագավարությամբ էլ տեղի ունեցավ այդ հեղինակավոր և բացառիկ, իր տեսակի մեջ հետաքրքրական համերգը, որից ստացված հասույթնամբողջությամբ փոխանցվեց աղետի գոտի։