«Դաշնամուռրային նվագաբաժնի հիմնախնդիրները հայ կոմպոզիտորների (Ռ. Մելիքյան, Է. Միրզոյան, Է. Աբրահամյան) ռոմանսներում»

Հեղինակներ

  • Բելլա Արկադիի Սիմոնյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

պրոֆեսիոնալիզմ, կատարողական վերլուծություն, դաշնամուրային նվագակցություն, ռոմանս, հայ երաժշտություն

Ամփոփում

Դաշնակահար, ԵՊԿ դասախոս Բելլա Արկադիի Սիմոնյան.- «Դաշնամուռրային նվագաբաժնի հիմնախնդիրները հայ կոմպոզիտորների (Ռ. Մելիքյան, Է. Միրզոյան, Է. Աբրահամյան) ռոմանսներում»։Հոդվագագիրն անդրադառնում է ռոմնասի ժանրին հայ կոմպոզիտորների երաժշտական ժառանգության մեջ սկսած Ռոմանոս Մելիքյանից, որպես ժանրի հիմնադիր, Էդվարդ. Միրզոյանի Էդուարդ Աբրահամյանի ռոմանսների օրինակներով։ Հոդվածագիրը ներկայացնելով հայ կոմպոզիտոների երաժշտության աճական և մտահղացումների առանձնահատկությունները, նշում է հատկապես կատարողական արվեստի տեսանկյանից և դրանց մեկնաբանումը հատկապես դաշնամուրային նվագաբաժնի առումով։ Քանի որ հոդվածագիրը դաշնակահարուհի է և կոնցարտմայստեր հոդվածը մասնագիտական այդ առումով հետաքրքիր է։

Հեղինակի կենսագրությունը

Բելլա Արկադիի Սիմոնյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 25.7.1955) Սովորել և ավարտել է Բաքվի միջնակարգ հատուկ դպրոցը (1963-1974, պրոֆ.՝ Մ. Ռ. Բռենեռը և դոցենտ Ս. Մ. Ռոզենֆելդը), Կոմիտասի անվ. ԵՊԿ-ի դաշնամուրային բաժինը (1974-79, պրոֆ.՝ Ա. Ա. Ամբակումյան, դոցենտ Է.Գ.Մամայևը, պրոֆ.՝ Ե. Ա. Տեր-Ղևոնդյանը): 1981-ին ընդունվում է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվ. պետ. կոնսերվատորիան դաշնամուրային բաժինը (պրոֆ-ներ.՝ Դ. Ա. Սվետոզարովը, Ե. Ա. Մուրինան, Ս. Մ. Հենտովան): 1984 և 1985 թթ. Ա. Գլազունովի անվ. Մեծ Դահլիճում մենահամերգային երկու ծրագրով հանդես է գալիս (Լ. վ. Բեթհովեն, Ֆ. Շոպեն, Ս. Պրոկոֆև, Ռ. Շուման): 1979-ին որպես կոնցերտմայստեր աշխատել է ԵՊԿ՝ պրոֆ. Տ. Տ. Սազանդարյանի դասարնում, 1979-ից Ռ.Մելիքյանի անվ. Երաժշտական քոլեջում, այնուհետև որպես դաշնամուրի դասատու: 1980-1981-թթ. պրոֆ.՝ Հ. Ա. Չեքիջյանի գեղ. ղեկ. Ակադեմիական կապպելլայում՝ կոնցերտմայստեր։ 1986-ին 2 մենահամերգ Երևանի կամերային տան դահլիճում (ծրագրում՝ Յ. Բախի, Ռ. Շումանի, Ս. Պրոկոֆևի երկերից): 1985-ին ԱՄՆ հյորախաղերով մեկնել է Ակադեմիական Կապպելլայի հետ: 2000 թ. Էջմիածնում կատարել է համերգային ծրագիր ՀՍՍՀ Վաստակավոր արտիստ Զ. Ս. Պետրոսյանի հետ (ծրագրում՝ Ֆ. Շուբերտ, Ռ. Շեդրին, Կոմիտաս, Ա. Սպենդիարով), նրա հետ հյուրախաղերում է եղել 1986-ին Վլադիվոստոկում, Խաբարովսկում (ծրագրում՝ Լ. Բեթհովենի, Յ. Բրամսի, Ա. Սպենդիարովի, Ա. Խաչատուրյանի երկերը): 1986-ից կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի դասախոս է (նրա սաներից են եղել Ս. Մարգարյանը՝ Ե.Տեր-Ղևոնդյանի անվ. կոնցերտմայստերական հանրապետական մրցույթի դիպլոմանտ, Լյու Չեն Հուան՝ այժմ սովորում է Նյու-Յորքում և դասավանդում Պեկինի կոնսերվատորիայում, Ա. Ազարյանը՝ Գյումրիի «Վերածնունդ» մրցույթում արժանացել է կոնցերտմայստերական մրցանակի: Կատարել է բազմաթիվ լազերային ձայնագրություններ, ինչպես նաև Զ. Ս. Պետրոսյանի հետ։ 2003-2015 թթ. մի շարք դասարանային համերգներ է ունեցել: 2015 թ-ին «Դաշնամուրային տեխնիկայի զարգացումը» զեկույցով մասնակցել է գիտական կոնֆերանսի: Ներկայումս համատեղում է դասավանդման և կատարողական կոնցերտմայստերական (պրոֆ. Շ. Հ. Շահինյանի ջութակի դասարանում) գործունեությունը։

Հղումներ

Шахназарова И., Статья об эволюции национального в армянской музыке, М.: Музыка., 1985. Shakhnazarova I., Stat’ya ob evolyutzii natzional’nogo v armyanskoj muzyke., M.: Muzyka, 1985.

Брутян М. A., Вокальная музыка., М.: Музыка., 1985. Brutyan M. A., Vokal’naya muzyka, M.: Muzyka, 1985.

Закарян М., Исполнительский анализ., Ер.: Мугни., 2006. Zakaryan M., Ispolnitel’skij analiz., Yer.: Mugni., 2006.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-03-22