Ղազարոս Սարյան «Հայաստան» սիմֆոնիկ պանոյի ձայնագրումը

Հեղինակներ

  • Միխայիլ Արտյոմի Կոկժաեվ (Կոկժայան) Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-16

Բանալի բառեր-:

«Գառնի», «Հին Երևան», «Արարարյան հովիտ», «Ջրհորի մոտ», «Շոգ օր», ձայնագրություն, ալգորիթմ, Ֆիբոնաչիի թիվ, ոսկե միջինը, համամասնություններ, հնչողական «ներկապնակ», երաժշտական գրաֆիկա, Տիմպլիպիտո, պաննո

Ամփոփում

Կոմպոզիտոր, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Կոկժաևի հոդվածը (կոմպոզիտորի հոբելյանին նվիրված գիտաժողովում ներկայացված զեկույցի մոտիվներով) ուսումնասիրում է չորս երաժշտական կտավների՝ Ղազարոս Սարյանի կոթողային սիմֆոնիկ ցիկլի մասերի, և նրա հոր` նկարիչ Մարտիրոս Սարյանի որոշակի կտավների միջև երևույթային գաղափարապլաստիկ կապը: Հեղինակը ոչ միայն որոշակի կերպարային համապատասխանություն է հաստատել Սարյանի կտավների և դրանց հնչյունային նմանօրինակների միջև Սարյանի սիմֆոնիկ կտավի հատվածներում, այլև հայտնաբերել է գրաֆիկական նմանություն պարտիտուրի հատվածների և դրանց կերպարվեստի համապատասխանությունների միջև: Երաժշտական ձևի կառուցվածքային առանձնահատկություններում խորանալով՝ հոդվածի հեղինակն առանձնակի անդրադարձել է լոկալ կառուցվածքների և կոմպոզիցիայի ամբողջականության միջև տարածականության համամասնությունների պարադոքսներին, փորձել է բացահայտել այն ալգորիթմները, որոնք որոշում են պատճառահետևանքային կապի տրամաբանությունը երաժշտական գործընթացում, և հատուկ ուշադրություն է դարձրել կոմպոզիտոր Սարյանի ոճի ինտոնացիոն յուրահատկությանը: Հրատարակության ամենավերջում ցուցադրվում են Ղազարոս Սարյանի պարտիտուրի էջերի և կտավի վրա Սարյանի նկարների մանրամասների տեղադրման գրաֆիկական համընկնման երեք դեպք: Հրատարակությունն ավարտվում է Գառնիի տաճարի վերակառուցմամբ պարտիտուրի գրաֆիկական ուրվագծերով. այստեղ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը վերստեղծել է Գառնիի տաճարի ուրվագծերը, օգտագործելով նոտագրություն: Երաժշտական նոտագրությունները, դառնալով «վրձնահարվածներ» (ավելի շատ կետերի նման պուանտիլիզմի տեխնիկայում՝ էապես տարածված և՛ նկարիչների, և՛ կոմպոզիտորների մոտ), դարձան գաղափարը մարմնավորելու միջոց:

Հեղինակի կենսագրությունը

Միխայիլ Արտյոմի Կոկժաեվ (Կոկժայան), Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 20.5.1946. թ. Բաքու), անվանի կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր գործիչ (2015 թ.)։ Ավարտել է Բաքվի կոնսերվատորիան (1971 .), վերապատրաստվել է Յ. Ա. Ֆորտունատովի (Մոսկվա) մոտ: Արվեստագիտության թեկնածու է և այն պաշտպանել է ՌԴ Արվեստի պետական ինստիտուտում (2007, Մոսկվա), «Ալեքսանդր Հարությունյանի գործիքային Կոնցերտները» թեմայով: Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է (1998 թ.): Նա հեղինակել է տարբեր ոճերի և ժանրերի ստեղծագործություններ՝ 5 սիմֆոնիա, մի քանի գործիքային կոնցերտներ նվագախմբի հետ, նվագախմբային պիեսներ, 4 լարային կվարտետ, կամերային անսամբլներ, երգչախմբային, վոկալի, դաշնամուրի և այլ երկեր: «Նահատակներին» (“To the Martyrs”) պիեսը լարային նվագախմբի համար է 1988 թ. ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին, որը բազմիցս կատարվել է նաև այլ երկրներում, այդ թվում արտասահմանում: «Զանգերն երբեք չեն լռում» դաշնամուրի պիեսը 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կատարվել է նշված դեպքերի 100-րդ տարելիցին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հուշ համերգին: Նաև «Lux Aeterna» պոեմ-ռեքվիեմը նվագախմբի և երգչախմբի կանոնական լատինատառ տեքստով, նույնպես 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վերջին խոշոր սիմֆոնիկ գործերն են՝ «Ալպիական կառնավալը», «Սարդարապատի զանգերը», «Սամպոյի առևանգումը»։ Հեղինակ է մի շարք գիտական աշխատանքների, այդ թվում մենագրությունների՝ «Երաժշտական տարածականության տեղաբանությունը» (Մ., Կոմպոզիտոր, 2004), «Ալեքսանդր Հարությունյան. Կոմպոզիտորական ոճի առանձնահատկություններ» (Մ., Կոմպոզիտոր, 2006 թ.) և գիտական բազմաթիվ հոդվածների: Նա արժանացել է Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակի թավջութակի և նվագախմբի համար լավագույն Կոնցերտի համար (1993 թ.): Նրա ստեղծագործությունները կատարվում են հայրենիքում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Իսրայելում, Կանադայում, Վրաստանում՝ Թբիլիսիում, Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Օդեսա), Մոլդովայում՝ Քիշնևում, Լատվիայում, Ռիգայում, Լիտվայում՝ Վիլնյուսում, Ադրբեջանում՝ Բաքվում: Թողարկվել են լազերային ձայներիզներ և հրատարկվել երկեր Երևանում, Մոսկվայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: Նա Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ է (ակադեմիկոս) (2011), Ֆրանսիայի «Արարատ» միջազգային գիտությունների ակադեմիայի թղթակից-ակադեմիկոս է։

Հղումներ

Сарьян А. А., Грани соприкосновения изобразительного искусства и музыки на примере творчества отца и сына Сарьянов., //Музыкальная Армения, 2 (18) 2005.

Кокжаев М. А., Сарьян-фест: музыкальная живопись Лазаря Сарьяна., //Музыкальная Армения, 4 (39) 2010.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-02