Ղազարոս Սարյանը՝ Տիգրան Մանսուրյանի սիրելի ուսուցիչը»

Հեղինակներ

  • Աննա Սենի Արեվշատյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Ղազարոս Սարյան, մանկավարժություն, մշակութային մթնոլորտ, սոնատ, կինոերաժշտություն, լուսանկարներ, ռեժիսոր, Տիգրան Մանսուրյան

Ամփոփում

Հոդվածը նվիրված է XX դարի 2-րդ կեսի հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչ Ղազարոս Սարյանի մանկավարժի, ում մասնագիտական դասարանը կոնսերվատորիայում ավարտել են մի շարք կոմպոզիտորներ: 1960-ին 40-ամյա Ղ. Սարյանը նշանակվեց կոնսերվատորիայի ռեկտոր և նույն թվականին բացեց կոմպոզիցիայի իր մասնագիտական դասարանը՝ 1-ին դիմողներից էր Մանսուրյանը, նրա 1-ին ուսանողը: Այդ տարիները նրա համար դարձան ստեղծագործական ձևավորման որոշիչ մի շրջան: Ղ. Սարյանի հետ շփումներն արդյունավետ էին ապագա կոմպոզիտորի կայացման համար: Նրա ձևավորման վրա նշանակալի ազդեցություն է թողել Մարտիրոս Սարյանի օջախում` շփումները Վարպետի, նրա ընտանիքի անդամների և մշակութային մթնոլորտի հետ։ Այդ հանդիպումները և շփումները, բնականաբար, մեծապես նպաստեցին նրա ինտելեկտուալ և գեղարվեստական նկարագրի ձևավորմանը։ 1964 թ. դեռևս ուսանող՝ Մանսուրյանը մուտք գործեց կինոյի աշխարհ, «Հայֆիլմի» հետ բեղուն համագործակցության երկու տասնամյակներ բերեցին հանդիպումներ այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Ս. Փարաջանովը, Հ. Մալյանը, Բ. Հովհաննիսյանը, Ա. Մկրտչյանը և ուրիշներ: 1960-ականների երկրորդ կեսում Մանսուրյանը կարևորում է սոնատի ժանրը: Դրանցում արմատական շրջադարձ է կատարվում դեպի արևմտաեվրոպական ավանգարդի ուղղությունները։ Հեղինակը այն ստեղծագործությունների օրինակներին է անդրադառնում որոնք ստեղծվել են Ղ. Սարյանի ղեկավարությամբ։

Հեղինակի կենսագրությունը

Աննա Սենի Արեվշատյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 07.11.1951 թ. ք. Երևանում): Երաժշտագետ, միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր (2001 թ.): Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (1975 թ., ղեկ. արվեստագիտ. թեկնածու Ռ. Հ. Ստեփանյան): 1976-ից Հայաստանի Հանրապետության ԳԱԱ արվեստի ինստիտուտի հայ երաժշտագիտության ամբիոնի այժմ գիտաշխատող է: Դասավանդում է 1990-ից Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր (2007 թ.): Հեղինակ է 11 մենագրության նվիրված հայ հոգևոր երաժշտության պատմությանը, տեսությանը և գեղագիտությանը: Արևշատյանը հեղինակել է բազմաթիվ էսսեներ և հոդվածներ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով:

Հղումներ

Mansuryan T. Y., Saryani harki tak, //Granish, 05/12/2017:

Nestor Castiglione, Dilijan Chamber Musical Series //Culture Spot LA, 2014.

/Uzelki vremeni. Epokha Andreya Volkonskogo: vospominaniya, pis’ma, issledovaniya, SPb: //Jaromir Hladik press, 2022.

Berko M. A., Lazar’ Saryan. Yer.: Luys, 1990.

Berko M. A., Tigran Mansuryan. /Muzyka respublik Zakavkaz’ya., Sb. statej. Sost. i otv. red. G. Ordzhonikidze., sost. i red. E. Abasova, G. Geodakyan. red. N. Shakhnazarova, Tbilisi: Khelovneba, 1975.

Tigran Mansuryan, Menerger., /Khmbagir, arajabani ev tsanothagruthyunneri heghinak A. Avanesov, “Koghb” himnadram, 2024 th.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-02-12