Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դերն ու նշանակությունը Ղազարոս Սարյանի ստեղծագործության մեկնաբանության և հանրահռչակման գործում
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-65Բանալի բառեր-:
Ղազարոս Սարյան, Սերգեյ Սմբատյան, սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր,, կոմպոզիտոր, Սարյան-ֆեստ, լարային քառյակԱմփոփում
Հոդվածը ներկայացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դերն ու նշանակությունը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սարյան և Աղայան գերդաստանների արժանավոր շառավիղ, հայկական «Հզոր հնգյակի» տաղանդաշատ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ղազարոս Մարտիրոսի Սարյանի (1920-1998) երաժշտության մեկնաբանության, հանրահռչակման և պահպանման գործում։ Թեև Ղ. Սարյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են խորհրդային շրջանում, այնուամենայնիվ ՀՀ անկախության տարիներին դրանք կյանքի նոր ուղեգիր են ստացել շնորհիվ դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստագիտության թեկնածու Սերգեյ Սմբատյանի և նրա՝ Երևանում հիմնադրած, հայ իրականության մեջ այս ժամանակաշրջանի միակ երիտասարդական նվագախմբի գործունեության։ 2018 թվականից կոլեկտիվը ներկայանում է որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Ս. Սմբատյանն է, իսկ տնօրենը՝ արվեստագիտության թեկնածու Սարգիս Բալբաբյանը (2017-ից): Մեր հոդվածի նպատակն է առաջին անգամ համակողմանի ուսումնասիրել և բացահայտել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու միաժամանակ Սերգեյ Սմբատյանի ներդրումը Ղ. Սարյանի ստեղծագործությունների մեկնաբանության, հանրահռչակման և պահպանման գործում։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ այդ աշխատանքներն ընթացել են հետևյալ ուղղություններով՝ Հայ կոմպոզիտորական արվեստի առաջին փառատոնի՝ «Սարյան-ֆեստի» կազմակերպում, միջազգային հեղինակավոր երաժշտական փառատոների և համերգների ծրագրերում կոմպոզիտորի ստեղծագործությունների ընդգրկում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և միջազգային հեղինակավոր կոլեկտիվների և մենակատարների մասնակցությամբ դրանց մեկնաբանություն և ձայնագրում, ինչպես նաև Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի ստեղծում։
Հղումներ
Արևշատյան Ա., Ղազարոս Սարյանը և իր ուսանողները, XX դարի հայ երաժշտության դասականներ, գիտաժողովի նյութեր, Գյումրի, «Կոմիտաս» հրատ., 2006, էջ 28-33:
Արտեմյան Լ., Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի դերն ու նշանակությունը հայ երաժշտության հանրահռչակման գործում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր է, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատ., 2022, էջ 151-178:
Էլժբետա Պենդերեցկա. Հայաստանն ունի հիանալի նվագախումբ՝ փայլուն դիրիժորի ղեկավարությամբ, Նովոստի-Արմենիա միջազգային տեղեկատվական գործակալություն, https://newsarmenia.am/ am/ news/culture/ elzhbeta_penderetska_hayastann_uni/?utm_source=chatgpt.com, 1 դեկտեմբերի, 2025, 16:23:
Հարությունյան Ա., Պոլիֆոնիկ գրելաոճի որոշ առանձնահատկություննեը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում, ատենախոսական աշխատանք արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար, Երևան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գրադարան, 2009, էջ 93:
«Սարյան ՖԵՍՏ». Հայ և արտասահմանյան երաժիշտները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, https://wwwpanorama.am/ am/news/2010/12/10/ saryan-fest/1016611, 1 դեկտեմբերի, 2025, 16:23:
Берко М., Лазарь Сарьян., Ер.: Луйс, 1994.
Кокжаев М., “Сарьян-фест”: музыкальная живопись Лазаря Сарьяна, // Музыкальная Армения., N4 (39), 2010, С. 6-7.
Debowska S. Anna, "Musical Youth from Armenia", Concert review of the State Youth Orchestra of Armenia, 12 April 2017, Warsaw Philharmonic Concert Hall, Ludwig van Beethoven Easter Festival 2017, https://beethoven.org.pl/recenzje/en/muzyczna-mlodziez-z-armenii/?utm_source=chatgpt.com, 1 դեկտեմբերի, 2025, 16:23:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

