Էջեր Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործական համագործակցության պատմությունից
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.58580/18290019-2025.1.68-77Բանալի բառեր-:
Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Արությունյան, դաշնամուրային դուետ, Հայկական ռապսոդիա, Տոնական նախերգանք, Արամ Խաչատրյան, Իոսիֆ Ստալին, Խորհրդային Միություն, Հայաստանի օրհներգ, Պար, հատվածներ, երաժշտության պատմությունԱմփոփում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Հարությունյանը և Առնո Բաբաջանյանը մտերիմ ընկերներ են եղել մինչդպրոցական տարիքից մինչև վերջինիս վախճանը։ Ավելին՝ երաժիշտ գործընկերների և ծանոթների մեջ Հարությունյանը միակն էր, որ Բաբաջանյանի հանդեպ չի ունեցել նախանձի զգացում։
Այս երկու նշանավոր երաժիշտները, որ խոր հետք են թողել հայկական դասական, ինչպես նաև էստրադային երաժշտության զարգացման ուղու վրա, միասին ստեղծել են տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված «Կործանիչ ջոկատի երգը» (1940-ական թվականների սկիզբ); ՀԽՍՀ պետական օրհներգի թեկնածու (1944 թ., խոսք՝ Սարմենի), որը մեզ է հասել մի շարք տարբերակներով և հետագայում հրապարակվել է նոր խոսքերով՝ որպես ձոներգ Ստալինին; «Հայկական ռապսոդիա» երկու դաշնամուրի համար (1950); «Տոնական» երկու դաշնամուրի և հարվածային գործիքների համար (1960 թ.)։ Որոշ հրապարակումներում որպես նրանց համատեղ ստեղծագործություն է ներկայացվում 1942 թ. Բաբաջանյանի գրած, այդ տասնամյակում քանիցս հնչած և առայժմ պատառիկներով պահպանված Պարը։ Սույն հոդվածում հնարավոր չափով ամբողջացվում են այս բոլոր երկերի մասին առկա պատմագիտական տվյալները։
Բացի այդ՝ առաջին անգամ հրապարակվում է երկու բնագիր՝ 1944 թ. գրված օրհներգի նախնական աշխատանքային տարբերակը և 1942 թ. գրված Պարից պահպանված երկու պատառիկ։ Կոմպոզիտորական համագործակցությունից բացի՝ Բաբաջանյանն ու Հարությունյանը բազմիցս հանդես են եկել որպես դաշնամուրային դուետ՝ հնչեցնելով իրենց ստեղծագործությունները և ոչ միայն։
Հղումներ
Առնո Բաբաջանյանի կենսագրությունը. //Արվեստ. - Երևան, 1996-1997. [Հատուկ թողարկում]. - էջ 4:
Ավետիսյան Զ.Վ. Տեքստաբանություն: Դասագիրք. - Ե., 2008:
Երևանի Ստալինյան ընտրական օկրուգի ընտրողների նախընտրական ժողովում. / (ՀՀԳ) //Ավանգարդ. - 1950. - 11 մարտի, էջ 1:
Երիտասարդ կոմպոզիտորները պանծալի 25-ամյակին. //Ավանգարդ. - 1945. - 5 օգոստոսի, էջ 4:
Թաշչյան Ս. Ս. Առնո Բաբաջանյան. - Երևան, 1961:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանում. / (Արմենպրես) //Հայաստանի Հանրապետութիւն. - 1991, 2 Յուլիս. - էջ 1:
ՀԽՍՀ Ժողկոմխորհի որոշումը՝ ՀԽՍՀ հիմնը ստեղծող բանաստեղծներին ու կոմպոզիտորներին պարգևատրելու մասին. [16 հոկտեմբերի 1945 թ.] //Բանբեր Հայաստանի արխիվների. - 2004. - N 1. - էջ 98-99:
Հոբելյանական համերգներ: Սիմֆոնիկ համերգ. //Սովետական Հայաստան. - 1945. - 16 նոյեմբերի. - էջ 4:
Մազմանյան Ռ.Մ. Սովետահայ երաժշտական կյանքի տարեգրություն. Հատոր 1: 1920-1945. - Երևան, 1979:
Մեր Առնոն: Հուշալբոմ. - Ե., 2006:
Սանթրյան Վ. Ա. Լույս պարգևել. - Ե., 1986:
Айрапетян А. А., Неизвестный концерт Арно Бабаджаняна. //Музыковедение. — М., 2012. — N 10. — С. 35-46.
Армфилармония. Малый концертный зал. 1 декабря. Концерт «Исполняют композиторы». [Афиша] //Коммунист. — 1960. — 1 декабря. — С. 4.
Арутюнян А. Г., Арно. //Музыкальная Армения. — 2006. — N 4. — С. 11-13.
Арутюнян А. Г. Воспоминания. — Ер., 2000.
Бабаджанян А. А. Он учил музыке. //Советская музыка. — 1973. — N 5. — С. 71-74.
Бабаджанян А. А. «Песни, славящие Родину». (Беседа с композитором) /Н. Мовсесян //Коммунист. — 1960. — 11 декабря. — С. 4.
Будагян А. Г., Евгения Хосровян в документах, высказываниях и фотографиях. — Ер., 2019.
Декада музыки Закавказских республик. //Коммунист. — 1944. — 20 декабря. — С. 2.
Декада музыки закавказских республик. //Коммунист. — 1944. — 22 декабря. — С. 4.
Мирзоян Э. М, Фрагменты. — Ер., 2005.
Мягкова С. И., Ютяева А. В. Композиторский тандем в «Армянской рапсодии» //Наука, образование и инновации. Сборник статей по итогам Международной научно-практической конференции. (Казань, 12 июля 2017 г.) 4.3 — Стерлитамак, 2017. — С. 202-205.
Нестьев И. В., Композиторская молодежь Армении. //Советская музыка, — 1950. — N 11. — С. 24-32.
Режиссура игры на фортепиано. Б. М. Берлин: Сборник статей. — М., 2006.
Тероганян М. И., Арно Бабаджанян. Монография. — М., 2001.
Хараджанян Р. И., Фортепианное творчество Арама Хачатуряна. — Ер., 1973.
Хачатурян А. И. Собрание сочинений. Том 16. Произведения для двух фортепиано. — М., 1982.
Худоян А. Г., Воспоминания. — Ер., 2001
Шавердян А. И., Музыка Армении в период Отечественной Войны. //Советская музыка. — 1980. — N 5. — С. 23-24.
Melikyan N. M., Amo Babadjanian: An Armenian Beat in Soviet Time. — Yerevan, 2024.
English
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

