«Այդ զարմանալի Արմեն Բուդաղյանը»

Հեղինակներ

  • Սահենիկ Հակոբի Մաղաքյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Արմեն Բուդաղյան, Հայաստանի արվեստի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, հոբելյան, Դպրոցականի ֆիլհարմոնիա, Երևանի կոնսերվատորիա, հայ երաժշտարվեստի պատմություն

Ամփոփում

Հոդվածը նվիրված է ՀՀ արվեստի վաստ գործիչ, վաստակաշատ պրոֆեսոր Արմեն Բուդաղյա նի 85-ամյա հոբելյանին:Հոդվածագիրը հարգանքով ու երախտագիտությամբ է գրում ճանաչված երաժշտագետի, արվեստի մեծ նվիրյալի, հայ երաժիշտների մասին բազմաթիվ գրքերի հեղինակի մասին, ընդգծելով նրա անցած ուղու և կա տարածի տեղն ու արժեքը հայերաժշ տագիտության ասպարեզում: Ս. Մաղաքյանը հոդվածում փորձում է սեփական տեսանկյունից նկարագրել Բուդաղյանի նաև մարդ տեսակը, նրա հայրենասեր ու ազգասեր ոգին, անհանգիստ խառնըվածքը, ինչը դրսևորվել է վերջինիս նախաձեռնություններով երկրի հասարակական կյանքում:

 

Հեղինակի կենսագրությունը

Սահենիկ Հակոբի Մաղաքյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

(ծ. 26. 3. 1963): Ավար տել է՝ 1986-ին ԵՊԿ-ն (պրոֆ.Վ. Վ. Սարգս յան), ասպիրանտւրան՝ 2001-ին (պրոֆ. Զ. Զաքարյան): Դասավանդել է՝ 1986-2003 թթ. Ա. Հեքիմյա նի անվ.ՄԵԴ՝ դաշնամուրի, 1993-ից ԵՊԿ -ի փողային և հարվածային գործիքների ամ բիոնում՝ կոն ցերտ մայստեր, 2003-ից՝ ԵՊԿ -ում, դոցենտ (2013): Սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր և դիպլոմակիր են: Որպես կոնցերտ մայստեր Ս. Մաղաքյանը մասնակցել է Ա. Տերտերյանին, Ա. Խաչատրյանին նվիրված, «Վերածնունդ» միջազգային փառատոներին, փողային գործիքների հանրապետական մրցույթներին (դիպլոմներ և գովասանագրեր), ջազգային մրցույթ- փառատոնին, Վ. Վ. Բարսովայի անվ. երգիչների միջազգային մրցույթին, թեմատիկ համերգների, նվիրված Գ. Սվիրիդովին, Մ. Թարիվերդիևին և այլն: Ունեցել է մենահամերգներ փողային գործիքների մենակատարների հետ, Մոսկվայի Գնեսինների անվ. Երաժշտական ակադեմիայում (մենակատար` երգչուհի, միջազգային մրցույթի դափնեկիր,պրոֆ. Մ. Հովսեփյան): Մ. Հովսեփյանի հետ կատարել են «Ռուսական վոկալ երաժշտություն» համերգաշարը (10 համերգ): Մաղաքյան- կոնցերտ մայստերը Ս. Ազնաուրյանի վոկալ երկերի, «Հույս» մոնո օպերայի առաջին կատարողն է,ՀԿՄ-ում «Չի կարելիի արկածները»մանկական օպերայից 4 պատկեր (երգելով և նվագակցելով, 2014 թ.): Հեղինակ է բազմաթիվ հոդվածների հրատրակված՝ /Բանբեր Երևանի Կոմիտասի անվ, պետական կոնսերվատորիայի 2011-2012 թթ. 8-91, և նույն ժողովածուի /Պրակ 10/2019, Եր., ԵՊԿ հրատարակչություն, 2020 թ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-10-09