Էջեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտոիտի համագործակցության պատմությունից

Հեղինակներ

  • Աննա Գրիգորի Ասատրյան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

Բանալի բառեր-:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, համագործակցություն, ասպիրանտուրա, էքստերնատուրա և դոկտորանտուրա, Արվեստագիտության 016 մասնագիտական խորհուրդ, համատեղ գիտական նստաշրջաններ, հայ երաժշտագիտություն

Ամփոփում

Հեղինակը հայ երաժշտագիտության մեջ առաջին անգամ թերթում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի միջև համագործակցության էջերը: Համագործակցությունն արդյունավետ իրականացվել է կադրերի պատրաստման ասպարեզում. Կոնսերվատորիան երաժշտագետ կադրերով է ապահովել հայ երաժշտագիտության կենտրոնի՝ Արվեստի ինստիտուտի գիտական անձնակազմը, իսկ Արվեստի ինստիտուտն էլ իր ասպիրանտուրայով, էքստերնատուրայով և դոկտորանտուրայով մեծապես նպաստել է կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի երաժշտագիտական որակավորման ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը: Այսօր Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի արվեստագիտության դոկտորների ու թեկնածուների ճնշող մեծամասնությունն արվեստագիտության դոկտորի ու թեկնածուի գիտական աստիճանն ստացել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործող Արվեստագիտության 016 մասնագիտական խորհրդի կողմից:
Հայ երաժշտագիտության առաջընթացին մեծապես նպաստել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կազմակերպած համատեղ գիտական նստաշրջանները:

Հեղինակի կենսագրությունը

Աննա Գրիգորի Ասատրյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

Երաժշտագետ: ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր: Ավարտել է՝ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի երաժշտագիտության բաժինը (1992թ.), ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան (2001, գիտական ղեկավար' Գ. Շ. Գյոդակյան): Դասավանդել է՝ Երևանի Ռ.Սելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանում (1991-2002 թթ.): 2002-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում որպես գիտաշխատող (2002-2003 թթ.), գիտքարտուղար (2003-2005թթ), տնօրենի տեղակալ (2005-2021 թթ.) և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (2021-ից): Ընտրվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի (2009-2016թթ.) և Երաժշտության (2016-ից) բաժինների վարիչ: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի քարտուղար (2003-2014 թթ.), անդամ (2014-2021 թթ.) և նախագահ (2021-ից): ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի 016 Արվեստագիտության մասնագիտական խորհրդի գիտքարտուղար (2004-ից): ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի «Արվեստագիտական հանդես» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր (2019-ից): Տիգրան Չուխաճյան հիմնադրամի նախագահ (2002-ից), Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի փոխնախագահ (2010-ից), ՀԿՄ անդամ (2013-ից), վարչության անդամ (2017-ից) և խորհրդի անդամ (2022-ից): ՀՀ Հանրային խորհրդի անդամ (2009-2018թթ.), Երևան քաղաքի առաջին (2009-2013թթ.), երկրորդ (2013-2017թթ.) և երրորդ գումարումների ավագանու անդամ (2017-2018թթ.): Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եկեղեցական ներկայացուցչական ժողովի պատգամավոր Արարատյան հայրապետական թեմից (2014 թ., 2017թ.): Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ (2015-ից), Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ (2022-ից): Հեղինակ է 11 մենագրության և շուրջ 220 գիտական հոդվածների, որոնք նվիրված են նոր և նորագույն շրջանի հայ երաժշտության ուսումնասիրությանը: Ա. Ասատրյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 15 ատենախոսություն:

Հղումներ

Ասատրյան Ա. Գ., հայրենական երաժշտական մշակույթի հիմնաքարը. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (հիմնադրման 90-ամյա հոբելյանին ընդառաջ), //Երաժշտական Հայաստան, 2010, N 3 (38)

Ереванская государственная консерватория имени Комитаса в фотографиях, документах и высказываниях, 1923-2008, Ер.: Издательство ЕГК, 2008

Մազմանյան Ռ., Սովետահայ երաժշտական կյանքի տարեգրություն (1920-1945 թթ.), Եր., 1979 թ.: , Էջ 126

Ինստիտուտի ստեղծման և կապերի մասին տեղեկություններ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի արխիվ, գործ N 17

Գիտական սեսիա, նվիրված Կոմիտասի ծննդյան 80-ամյակին, ՀՍՍՌ ԳԱ //Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1949, N 9

Կոմիտաս-120, գիտաժողովի ծրագիր, Եր., 1989, 18, 20 նոյեմբերի

Կիրակոսյան Մ., ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կազմակերպած գիտական միջոցառումները, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2021 թ.

Вестник Союза композиторов Армении, 1984, N 1, январь-июнь

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-26