Ամսագրի մասին

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» միջազգային գիտական ամսագիր
Հիմնադիրը` լրատվական գործունեություն իրականացնող «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է՝ Վկայական N 03Ա 059505, գրանցման տարեթիվը` 07.04.2003թ․
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» Գիտական, տեսական, քննադատական-հրապարակախոսական, երաժշտական ամսագիրը երաշխավորվել է ԵՊԿ գիտական խորհրդի կողմից և հիմնադրվել 1996 թ.։ Ամսագրի 1-ին համարը լույս է տեսել 1998 թվականին։ Լույս է տեսել տարեկան 4 համար պարբերականությամբ, վերջին տարիներին՝ 2 համար պարբերականությամբ։
Հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարությունում որպես բնագրերով հրատրակվող բազմալեզու ամսագիր և համարվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պաշտոնական մամուլը։ 2013-ից «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» անվանման հետ մեկտեղ թույլատրված են նաև անգլերեն և ռուսերեն՝  “Musical Armenia”  և ''Музыкальная Армения'' անվանումները: Ամսագիրը հեղինակություն է վայելում ոչ միայն հայաստանյան մասնագիտական շրջանակներում, այլև Սփյուռքում և արտերկրներում՝ պարբերաբար անդրադառնալով կարևոր իրադարձություններին և լուսաբանելով հետաքրքրությունների լայն շարջանակ ներառող խնդիրներ։

Ընթացիկ թողարկումը

Հտ․ 64 Հմր․ 1 (2023): Երաժշտական Հայաստան
					Դիտել Հտ․ 64 Հմր․ 1 (2023): Երաժշտական Հայաստան
Հրատարակվել է: 2024-08-15

Հոդված

Դիտել բոլոր թողարկումները