«Օ. Մանդելշտամ «Վայրի կատու, հայոց լեզու»
Բանալի բառեր-:
մոնոօպերա, Մանդելշտամ, «Հայֆեստ», կոմպոզիտոր, Սոֆա Ազնաուրյան, համեգրային կատարում, ժանրային սինթեզ, հայ հրեական և հայ-ռուսական առնչություններԱմփոփում
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ դոցենտ Լիլիթ Կառլենի Եփրեմյան. - «Օ. Մանդելշտամ. «Վայրի կատու, հայոց լեզու» : 2017 թվականի հոկտեմբերի 6-ին ՀԿՄ դահլիճում,նույն կազմակերպության 85-ամյակի փառատոնի շրջա նակներում հնչեց Սոֆա Ազնաուրյանի «Արմենիա» մոնոօպերան, որը գրված է Նադեժդա Մանդելշտամի հուշերի, Օսիպ Մանդելշտամի պոեզիայի և արձակի հիման վրա։ Հեղինակը ներկայացնում է իր նկատառումները ստեղծագործության և կատարման վերաբերյալ, նշելով մոնոօպերայի գաղափարի և հայրենիքի թեմայի կարևորությունը, հայ-հրեական, հայ-ռուսական մշակութային առնչությունները։ Հատուկ ընդգծվում է այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում էգո փատթղթերը կամ անձնական նամակները, հուշապատումները, օրագրերը դարձել են գիտական միջդիսցիպլինար ուսումնասիրությունների առարկա։ Այդօրինակ փաստաթղթերի հիման վրա կարևորվում է Հայաստանի կերպարի վերաստեղծումը օտար արվեստագետների ընկալմամբ։ Նշվում է Սոֆա Ազնաուրյանի ազգային մտածերլակերպի նրբությունն ու խորույթունը։ Հեղինակը նշում է ստեղծագործության ժանրի ինքնատիպ դրսևորումը, ժամանակակից ժանրային սինթեզերևույթի ներքո։Հոդվածագիրը քննրակվում է կատարողական մեկնաբանության առանձնահատկությունները, բարձր է գնահատում ստեղծագործության և դրա մոտեցման կուլտուրան ևգեղարվեստական արժեքը։