ԵՊԿ մեներգեցողության ամբիոնի նվիրյալները և իրենց գործունեությունը

Հեղինակներ

  • Արմենուհի Սերյոժայի Բազինյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Հայկանուշ Դանիելյան, երգչական արվեստ, մանկավարժություն, կատարողական արվեստ

Ամփոփում

Սույն հոդվածը նվիրված է կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանին, մեներգեցողության ամբիոնի պատմական ընթացքի զարգացման գործունեությանը։ Հեղինակն անդրադառնում է նրա առաջամարտիկներին, պրոֆեսորադասախոսական կազմին նրանց աշխատանքի արդյունավետ գործունեությանը, լուսաբանում է ամբիոնի վոկալ ավանդույթների զարգացման ուղին։ Որպես առանձնահատուկ օրինակ, ներկայացնում է նրա երախտավորներից, հայ մշակույթի տաղանդավոր, մեներգեցողության արվեստի՝ ռահվիրա Հայկանուշ Դանիելյանի գործունեությունը։

Հեղինակի կենսագրությունը

Արմենուհի Սերյոժայի Բազինյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ավարտել է՝ 1999-ին Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան` որպես օպերային, համերգային երգչուհի, 1999-2001 թթ. սովորել է ասպինտուրայում՝ մեներգեցողություն մասնագիտացմամբ։ 1999-2001 թթ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնում` որպես իլյուստրատոր: Դասավանդել է՝ 2002-2003 թթ. Քանաքեռավանի արվեստի դպրոցում, երգեցողության ուսուցչուհի, 2003-ին ԵՊԿ մեներգեցողության 2-րդ ամբիոնում, ասիստենտ, 2005-ից՝ դասախոս, դոցենտ (2016 թ.), 2017-ից համատեղության կարգով նաև Երևանի Պ. Չայկովսկու անվ. միջնակարգ մասնագիտական դպրոցում:

Հղումներ

Юзефович В., Арам Хачатурян., М., 1990 г.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված