Հայաստանի գիտնականների դասախոսությունները

Հեղինակներ

  • Տատյանա Վլադիմիրի Բրասլավսկայա Սանկտ-Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Լենինգրադի կոնսերվատորիա, ժամանակակից հայկական կոմպոզիտորների դպրոց, Ս. Սարգսյան, Ն. Թահմիզյան

Ամփոփում

Հոդվածում ներկայացվում են Հայաստանի գիտնականների դասախոսությունները Լենինգրադի կոնսերվատորիայում ակնարկը: Արվեստագիտության դոկտոր Ն. Թահմիզյանը կոնսերվատորիայի ուսանողների, ասպիրանտների, ուսուցիչների համար ընթերցեց հայ միջնադարյան երաժշտության պատմության, գեղագիտության և տեսության վերաբերյալ դասախոսությունների շարք: Արվեստի պատմության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար Ս.Սարգսյանը լենինգրադցիներին հանգամանորեն ծանոթացրեց ժամանակակից հայ կոմպոզիտորական դպրոցի ստեղծագործական նվաճումներին: Հայաստանից բերված ձայնագրությունների շնորհիվ հնարավոր եղավ ծանոթանալ Տ. Մանսուրյանի, Ա. Զոհրաբյանի, Է. Հայրապետյանի, Մ. Իսրայելյանի և հանրապետության այլ կոմպոզիտորների ստեղծագործություններին: Հայ գիտնականների դասախոսությունների բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտական բովանդակությունը բուհում ակտիվ հետաքրքրություն էր առաջացրել:

Հեղինակի կենսագրությունը

Տատյանա Վլադիմիրի Բրասլավսկայա, Սանկտ-Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվ. պետական կոնսերվատորիա

Ավարտել է` 1971 թ. Լենինգրադի կոնսերվատորիայի տեսակոմպոզիտորական ֆակուլտետը, առաջատար դասախոսների մոտ՝ Պ. Ա. Վուլֆիուսի, Վ. Ն. Ալեքսանդրովի, Ա. Լ. Օստրովսկու, Ս. Լ. Գինզբուրգի, Ֆ. Ա. Լուբցովի, Գ. Գ. Տիգրանովի, Ա. Ն. Դմիտրիևի, Գ. Գ. Բե¬լովի, Ա. Ի. Կլիմովիցկու, Է. Ա. Էլինսոնի և այլն: Դիպլոմային աշխատանքը գրել է պրոֆ. Ս.Լ. Գինզբուրգի ղեկավարությամբ` ավարտել երաժշտագետ, պատմական և տեսական դասընթացների դասախոս մասնագիտացմամբ: 1972-ին ընդունվել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրա, որը գերազանցությամբ ավարտել է 1975-ին: 1980-ին պաշտպանել է «Շոթա Ռուսթավելին և երաժշտությունը» թեզը (գիտական ղեկավար, պրոֆ.՝ Ս. Լ. Գինզբուրգ): Ավելի քան 50 գիտական և մեթոդական աշխաանքների հեղինակ է: Ավելի քան 40 տարի ղեկավարել է պրոֆեսոր Սեմյոն Գինզբուրգի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային երաժշտական մշակույթների պատմության կաբինետը: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ (դասավանդել է կոմպոզիտորների և երաժշտագիտության ֆակուլտետների ուսանողներին «Ազգային կոմպոզիտորական դպրոցների պատմություն» դասընթացը) աշխատում է ասպիրանտների, ՍՊբՊԿ-ի ասիստենտ-ստաժոր, ինչպես նաև ընդգրկված է կոնսերվատորիայի հետազոտական գործընթացում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Թողարկում

Բաժին

Հոդված