Շարականների ձայնակարգային վերլուծության փորձ
Բանալի բառեր-:
ձայն կամ ձայնեղանակ, Հայկական Ութձայն, ձայնակարգ, ձայնեղանակի ձայնակարգային հատկանիշներ, Սբ. Մեսրոպ Մաշտոց, Սբ. Սահակ Ա Պարթև, Սբ. Մովսես Խորենացի, ձայնեղանակի ձայնակարգային վերլուծությունԱմփոփում
Ութձայն համակարգը հայ երաժշտատեսական մտքի առանցքային ոլորտներից է։ Թեմային անդրադարձ եղել է հայ եկեղեցական երաժշտության գրեթե ամբողջ բազմադարյան պատմության ընթացքում։ Ձայնեղանակների պատկերացումները հայ իրականության մեջ կազմավորվել են դեռևս նախաքրիստոնեական՝ հեթանոսության ժամանակաշրջանում (Ա.Արևշատյան, «Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում», Երևան, 2013թ., էջ 14), ապա Դ-Ե դդ. վերաիմաստավորվել ըստ քրիստոնեական նոր գաղափարախոսության և գեղագիտական նոր պահանջների (նույն տեղում)։ Ձայնեղանակների ուսմունքն առաջընթաց ապրեց Կիլիկյան Հայաստանում ԺԲ-ԺԴ դդ., մասնավորապես՝ տեղի նշանավոր վանական համալիրներում (Դրազարկ, Արքակաղին) և այլուր։ Հատկապես նշանակալի է ԺԹ դարի պոլսահայ երաժիշտների դերն Ութձայն համակարգի գրանցմանը, պահպանմանն ու հետազոտմանը նվիրված աշխատանքներում, որ սկզբնավորվեց մասնավորապես հայկական նոտագրության ստեղծմամբ՝ Հայր Մ. Բժշկյան, Հ. Լիմոնճյան, Ե. Տնտեսյան, Ն. Թաշճյան, Հ. Այվազյան և այլք։ Թեման արդիական է նաև վերջին ժամանակաշրջանի (Ի-ԻԱ դդ.) հայ երաժշտագիտության մեջ՝ Տ. Կոմիտաս վրդ., Ք. Կուշնարյան, Ռ. Աթայան, Կ. Խուդաբաշյան, Ն. Թահմիզյան, Ա. Արևշատյան, Լ. Հակոբյան, Ա. Մուշեղյան, Մ. Նավոյան, Գ. Ամիրաղյան, Լ. Հարությունյան, Ա. Մարտիրոսյան, Ն. Միսակյան։ Մենք ևս փորձել ենք անդրադառնալ թեմային ԵՊԿ Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի «Հայ հոգևոր երաժշտություն» դասընթացի շրջանակներում։ Ձայնակարգային վերլուծության ենք ենթարկել ծրագրում ներառված շարականներից տասը՝ ըստ ձայնակարգային հետևյալ հատկանիշների՝ վերջավորող ձայն, դիմող ձայն, գործածվող ձայն, վերջին վերջավորող ձայն, ելևէջ/էջել, ձայնառություն։ Հոդվածում ներկայացրել ենք նաև նշված դասընթացում ընդգրկված տաղերից Սբ. Գրիգոր Նարեկացու (Ժ դ.) «Սայլն այն իջանէր» Սուրբ Հարության տաղի ընդհանուր նկարագրությունը։
Հղումներ
Արևշատյան Ա. Ս, Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում, Եր., 2013 թ.:
հ. Մինաս Բժշկեան, Երաժշտութիւն որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց ելեւէջութեանց եղանակաց եւ նշանագրաց խազից, աշխատասիրու- թեամբ Արամ Քերովբեանի, Եր., 1997 թ.:
Տնտեսեան Ե., Բովանդակութիւն նուագաց Հայաս- տանեայցս Ս. եկեղեցւոյ, Պոլիս, 1864 թ., Տարերք երաժշտության, Պոլիս, 1933 թ.
Թաշճեան Ն, Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղարշապատ, 1874 թ.:
Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ, փոխադրեալ եւ ներդաշնակեալ յերիս եւ ի չորիս ձայնս ի ձեռն Մ.Եկմալեան, Լեյպցիգ, 1896 թ.:
Կոմիաաս, Երկերի ժողովածու, հատոր 7, Եր., 1997թ.:
Արշակ Դպիր Բրտեանց, Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան, Վաղարշապատ, 1890 թ.:
Կոմիտաս, Հոդվածներ յեւ ուսումնասիրություններ, Եր., 1941 թ.:
Кушнарев X. С., Вопросы истории и теории армянской монодической музыки., Ленинград, 1958, հայերեն թարգմանությունը' Հայ մոնոդիկ երաժշտության պատմության և տեսության հարցեր, Եր., 2008 թ.:
Աթայան Ռ. Ա., Ձեռնարկ հայկական ձայնագրության, Եր., 1950 թ., Հայկական խազային նոտագրությունը, Եր., 1959 թ.:
Худабашян К., Армянская музыка на пути от монодии к многоголосию, Ер., 1977.
Тагмияян Н.К., Теория музыки в древней Армении, Ер., 1977.
Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց, հատոր Ա, Եր., 1997 թ., «Յառաջաբան»-ը Ա. Արևշատյանի և Լ. Հակոբյանի:
Մուրադյան Պ, Մուշեղյան Ա., Արմաշի դպրեվանքը, Եր., 1998 թ., Մաս երկրորդ:
Ամիրաղյան Գ, Ութձայն համակարգը հայ հոգևոր երգարվեստի Նոր Ջուղայի կամ Հնդկահայոց երգվածքում, Եր., 2016 թ.:
Հարությունյան Լ., Ութձայն համակարգը հայ շարա- կաներգության Մխիթարյան ավանդույթի սկսվածքներում, /Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը, Եր., 2016 թ., էջ 250:
Միսակյան Ն., Ութձայն համակարգի դիտարկումներ ըստ Մաշտոցյան Մատենադարանի արմաշական երկու ձեռագրերի, /Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը, Եր., 2016թ., էջ 262:
Մարտիրոսյան Ա., ԱՁ ձայնեղանակի դրևորումները հայ հոգևոր երգարվեստի Երուսաղեմյան երգվածքում, /Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, Հատոր Գ, Եր., 2018 թ., էջ 204:
Կոմիտաս, Երկերի ժողովածու, հ. VIII, Եր., 1998 թ., էջ 171: Նաև Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Կոմիտասի ֆոնդ, ձեռագրեր թ. 344, թ.334/3, թ.335/10: