Գիտական ընթերցումներ նվիրված Մարգարիտ Գաբրիելի Հարությունյանի ծննդյան 100-ամյակին
Բանալի բառեր-:
Գյումրի, գիտական ընթերցումներ, Մարգարիտ Հարությունյան, Հասմիկ Ափինյան, հայ երաժշտության պատմություն, հայ երաժշտական ֆոլկլորագիտությունԱմփոփում
Հոդվածը նվիրված է 2022 թ. ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում անցկացված «Գիտական զեկուցումներ» ձևաչափով անցկացված երկու միջազգային գիտաժողովների արդյունքներին: 2022թ. ապրիլի 30-ին Գյումրիում կայացած գիտաժողովը նվիրված էր վաստակաշատ երաժշտագետ, մանկավարժ, ՀԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Հարությունյանի ծննդյան 100-ամյակին: Ներկայացված զեկույցներում ըստ արժանվույն գնահատվեցին երաժշտագետի կյանքի ու գիտական ժառանգության պատմական դերն ու նշանակությունը, լուսաբանվեց նրա բազմակողմանի մանկավարժական, հրապարակախոսական գործունեությունը և ներդրումը հայ երաժշտագիտության մեջ: 2022թ. նոյեմբերի 12-13-ին ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով' «Ափինյանական ընթերցումներ. ավանդական երաժշտության արդի հիմնախնդիրները» խորագրով: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղը: Գիտաժողովը, որն անցկացվում էր ի հիշատակ երաժշտագետ-ֆոլկլորագետ Հասմիկ Ափինյանի, նվիրված էր ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին: