Գյումրիում «Հովեր» երգչախմբի համերգը
Բանալի բառեր-:
Սոնա Հովհաննիսյան, երգչախումբ, համերգ, մեկնաբանություն, հմտություն, խմբավար, հաջողությունԱմփոփում
Երգչախմբի ստեղծագործական կենսագրությունը սկսվում է 1992 թվականից: Այսօր «Հովեր«-ը մեր ժամանակի ամենահայտնի և ամենապահանջված երգչախմբերից մեկն է: Նրա կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը: Դրանք ունկնդրին գրավում են երաժշտական ծավալի լայնությամբ, ստեղծագործության կատարման դրամատուրգիայի մեկնաբանման ինքնատիպությամբ: Երգչախմբի դիրիժոր, հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի կատարողական ոճը ունկնդրին գերում է ընկալման նրբազգացողությամբ, արտահայտված հույզերի հղկմամբ և գեղարվեստական չափի ու տակտի ընդգծված զգացումով: Երգչախմբի ստեղծագործական դիմանկարը պայմանավորված է անբասիր լարվածքով, «a capella» երգեցողության բյուրեղյա մաքրությամբ, խմբերգային ձայների կատարյալ ներդաշնակությամբ և անսամբլային երգարվեստի բարձր մշակույթով: