«Պոլիֆոնիկ և մոնոդիկ իմիտացիոն կառույցների կիրառումը Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններում»
Բանալի բառեր-:
Կոմիտաս, պարզ իմիտացիա, կանոնիկ իմիտացիա, կանոն, մոնոդիա, հնչյունի իմիտացիա, պուանտիւիստական կանոն, մոնոդիկ ֆուգատոԱմփոփում
Իմիտացիան, որը զգալիորեն նպաստում է բազմաձայն երաժշտական հյուսվածքի մեղեդիացմանը, և դրանով իսկ վերջինիս գծային շարադրանքի գոյացմանը, Կոմիտաս վարդապետի երաժշտության առավել բնորոշ հատկանիշներից է: Այն ի հայտ է գալիս կոմպոզիտորի ստեղծագործությունների առաջին իսկ ունկնդրման ընթացքում, և հանդիսանում է Կոմիտաս վարդապետի կոմպոզիտորական մեթոդի կարևորագույն, սկզբունքային դիրքորոշումներից մեկը: Կոմիտաս վարդապետի անդրադարձը իմիտացիային պայմանավորված է մի շարք օբյեկտիվ, նաև սուբյեկտիվ գործոններով: Դրանցից է դասական պոլիֆոնիայի, և, մասնավորապես, իմիտացիոն պոլիֆոնիայի իմացությունը, որը Կոմիտաս վարդապետը ձեռք է բերել Բեռլինում սովորելիս: Դրանք են նաև հայ մոնոդիկ երաժշտության, և հատկապես կոմպոզիտորի ստեղծագոր- ծության հիմքը կազմող, գեղջուկ և եկեղեցական երգերին հատուկ իմիտացիոն կատարողական ձևերը: Դա և կոմպոզիտորի բացահայտ հակումն է գծային, մեղեդիացված բազմաձայնության նկատմամբ, որն անմիջականորեն կապ- ված է նրա ժառանգական, մոնոդիկ մտածողության հետ (Մոնոդիան` երաժշտական ստեղծագործություն է (կերտվածք), որի ձևավորման մեջ գերիշխողը ինքնաբավ մեղեդին է (Ք. Կուշնարյան, թարգմանությունը ռուսերեն` Է. Ալոյանի) և այլն: Իմիտացիան իր բազմապիսի դրսևորումներով տեղ ունի Կոմիտաս վարդապետի գրեթե բոլոր ստեղծագործություններում: Կերտվածքային այս միջոցը Կոմիտաս վարդապետը դիտարկում է, որպես հայ մոնոդիկի երաժշտության բազմա- ձայն մշակման միանգամայն ընդունելի եղանակը, որը չի ստեղծում ձայների երկլեզվայնություն, ոճական անհամատե- ղելիություն, այլ ընդհակառակը ներդաշնակորեն միահյուսվում է հայ մոնոդիաների մեղեդիական և կատարողական առանձնահատկությունների հետ: Կոմիտաս վարդապետը կիրառում է դասական իմիտացիաներ` մեղեդիական շարադ- րանքով: Սակայն գերադասում է «մոնոդիկ իմիտացիաները», որոնց նախատիպը հայ մոնոդիաների կատարման իմիտացիոն ձևերն են: Դրանք բնորոշվում են ձայնառական (պահված ձայնի` դամի տեսքով) հակաշարադրանքի առկայությամբ կամ վերջինիս բացակայությամբ: Կոմիտաս վարդապետի գործի դրած իմիտացիոն ձևերը կոմպոզիտորի ստեղծագործությունների օրինակով, փորձել ենք դիտարկել ստորև բերված հոդվածում:
Հղումներ
Танеев С., Подвижной контрапункт строгого письма., М.: Государственное музыкальное издательство, 1959.
Комитас, Собрание сочинений, т. I, Сольные песни, Ер.: Армгосиздат, 1960; тт. II, III, Хоры, Ер.:Айастан, 1965, 1969; т. IV, Хоры и сольные песни, Ер.:Айастан, 1976; т. V, Сольные песни и хоры, Ер.:Советакан грох, 1979; т. VI, Фортепианные произведения, Ер.: Совета- кан грох, 1982; т. VII, Патараг (Литургия), Ер.:Анаит, 1997; т. VIII, Духовные сочинения, Ер., НАН РА (Национальная академия наук Республики Армения), Институт искусств: Гитутюн., 1998. В дальнейшем тексте ссылки на Собрание сочинений Комитаса сокращенно обозначаем следующим образом, например, Комитас, Собрание сочинений, т. III, с. 61 — К., III, 61 и т.д. 2. *. Атаян Р., Музыкальное наследие Комитаса (на арм. языке), в сб. Комитасакан, т. 1, Ереван, АН (Академия наук) Арм. ССР (Армянской ССР), Институт искусств: Изд. АН Арм. ССР, 1969. С. 60-82.
Янов-Яновская Н., Богатство многообразия, //Советская музыка, М., 1981 N 1. 4. Геодакян Г., Стиль Комитаса и музыка, XX века (на арм. языке), в сб. Комитасакан, т. 1.
Музыкальный энциклопедический словарь., М.: Советская энциклопедия, 1990.
Шахкулян Т., Ранний период творчества Комитаса (1891- 1899) (на арм. языке), Ереван, НАН РА, Институт искусств: Амроц груп, 2014.
Шескус Р., Комитас в Берлине (на арм. языке), в сб. Комитасакан, т. 2, Ереван, АН Арм. ССР, Институт искусств, изд. АН Арм. ССР, 1981.
Комитас, Статьи и исследования (на арм. языке)., Ер.: Государственное издательство, 1941.
Геодакян Г., Комитас., Ер.: Изд. АН Арм. ССР, 1969.
Навоян М., Концепция национальной композиторской школы по Комитасу (на арм. языке), Эчмиадзин, типография Первопрестольного Св. Эчмиадзина, 2017, 5 (май).
Кушнарев X., Вопросы истории и теории армянской монодической музыки, АН Арм. ССР, Институт искусств, Ленинград: Государственное музыкальное издательство, 1958.
Эвальд 3., От переводчика, в книге Курт Э., Основы линеарного контрапункта (пер. с немецкого), М. Государственное музыкальное издательство, 1931.
Пашинян Э., Учебник полифонии (на арм. языке)., Ер.: Луйс., 1998.
Пахлеванян А., Современные проблемы армянской музыкальной фольклористики (на арм. языке), Ер.: Амроц груп, 2018.
Карагюлян Э., О некоторых ладогармонических особенностях музыки А. Хачатуряна, /Арам Хачатурян, Ер.: АН Арм. ССР, 1972.
Ревальд Дж., Постимпрессионизм, Ленинград — Москва, 1962.
Джагацпанян К., От Баха к Комитасу, Кантех, научные статьи, N 2 (63), Ер.: Асохик., 2015. Taneyev S., Mobile counterpoint of strict writing., M.: State Musical Publishing House, 1959.