Երաժշտական բնազդը որպես ազգային ինքնոիթյան բացահայտման ճանապարհ
Բանալի բառեր-:
Օլիվեր Սաքս, նյարդային համակարգ, երաժշտության ընկալում, ինքնություն, էթնոգենետիկա, ազգային իդենտիֆիկացիա` նույնականացում, անգիտակցականԱմփոփում
Սույն հոդվածը կազմված է 23.02.2023 թ. ԵՊԿ Կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնին կից գործող Միջառարկայական մասնագիտացման կենտրոնի քառամյակը խորհրդանշող «Երաժշտությունը միջառարկայական ուսումնասիրությունների համատեքստում» ԵՊԿ և Գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) հետ համատեղ կազմակերպված երևանյան գիտաժողովի հեղինակային զեկույցի հիման վրա: Այն զարգացնում է ամերիկացի հայտնի նյարդաբան Օլիվեր Սաքսի հետաքրքրական գաղափարն առ այն, որ երաժշտությունն ոչ թե արվեստի մի ճյուղ է, որին մարդը կյանքի ընթացքում առնչվում է իբրև իրենից դուրս մի երևույթի, այլ մարդուն ի ծնե տրված, նրա նյարդային համակարգում դաջված բնազդային զգացողություն է` գենետիկ հիշողության ակներև դրսևորմամբ: Զարգացնելով այդ թեզը` Եփրեմյանը մի շարք փաստագրական օրինակներով ներկայացնում է երաժշտության դերը ինքնաճանաչման հարցում, քանի որ, իր պնդմամբ, գենետիկ կոդը ներառում է ազգային ինքնության բաղադրիչը: Այլ մշակութային միջավայրում ուծացած կամ ուծացող հայ մարդու էթնիկ պատկանելությունը ազգային երաժշտության ազդեցությամբ իռացիոնալ, անգիտակցական պոռթկումի տեսքով բացահայտում է` «դարձի է բերում» անհատին, որը մինչև մահ նույնիսկ հիշողության գրեթե ամբողջական կորստի դեպքերում պահպանում է իր ինքնության հիմնական կորիզը:
Հղումներ
Oliver Sacks. Musicophilia. Tales of Music and the Brain, 2007, New York City, 448 p.
Oliver Sacks. Muzykofilia. M., AST, 2022, 480 s.
https://smotrim.ru/video/1657815
Kharatean H., ThIL-ThEL-ThAL ev ayd armatov teghanunner’ hayotz mej ov drantz kap’ havataliqneri het: //Handes Amsoreay, Vienna, Mxitharean hratarakchatun, 2021 th., ejj 319-418:
Kharatean H., Hayateatzuthivn’ vorpes thurqakan inqnuthean karutzman gortson. Gavarahayer’ Thurqiayi Hanrapetuthivnum XX dari mijnadarum, Yer., HH GAA Hnagituthean ev azgagruthean institut, 2018, - 712 ejj.
ChethinFethhiye., Mets mayrs, Yer., Paruyr Sevak, 2008 th., - 132 ejj.
Mansuryan T. Y, Hanun norovi batzahaytman, //Arvest, thiv 10, 1967 th.
Yepremyan L. K., Funktzional’nyj podkhod kak metod isledovaniya., //Muzykal’naya Armeniya., 1 (52) 2017., Yer.: Izdatel’stvo YGK., S. 27-31.
Aren Mark, Ayntegh vortegh tsaghkum en vayri varder: Anatoliakan patmuthyun, Yer., Bukinist, 2020 th., - 304 ejj: