Հայ կոմպոզիտորների (Ա. Բերբերյան,Վ. Շարաֆյան) 2022-2023 թթ.կինոերաժշտությունը` խորհրդային բռնապետական ռեժիմը պատկերող ֆիլմերում

Հեղինակներ

  • Լիլիթ Կառլենի Եփրեմյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Կինոերաժշտություն, Մայքլ Գուրջյան, Հարություն Խաչատրյան, Անդրանիկ Բերբերյան, Վաչե Շարաֆյան, անձի պաշտամունք, հայրենադարձություն, գեղանկարչություն, խորհրդային արվեստագետի արտագաղթ-փախուստ

Ամփոփում

Հոդվածը կազմված է հեղինակի զեկույցի հիման վրա, որը կարդացվել է 22.02.2023 «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» աջակցությամբ հրատարակված հայ-գերմանական հոդվածագրքի շնորհանդեսին` վերնագիր- նշանաբանի խորը իմաստավորմամբ. «Ստեղծագործել` ի հեճուկս գաղափարախոսության» (Երևան, 2022): Տպագրվում է առաջին անգամ: Հոդվածում միջառարկայական կապերի համատեքստում դիտարկվում է կինոերաժշտության դերը մինչ օրս տաբուացված թեմաներով 2022-2023 թթ. Հայաստանում նկարահանված երկու ֆիլմերում. «Ամերիկացի» (գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Մայքլ Գուրջյան, կոմպոզիտոր` Անդրանիկ Բերբերյան). Թեման` 1946-1949 թվականների հայրենադարձության ալիքին ուղեկցող ստալինյան բռնաճնշումներն են: «Նկարչի երեք գերեզմանները» (վավերագրական ֆիլմ, ռեժիսոր Հարություն Խաչատրյան, կոմպոզիտոր` Վաչե Շարաֆյան). Թեման` սովետահայ մարդու արտագաղթի էմպիրիկ` փորձագիտական 30- ամյա ուսումնասիրությունն է` նկարիչ Վահան Անանյանի ողբերգական ճակատագրի օրինակով, որի աճյունը թաղված է Երևանում, Տալլինում և Օդեսայում:

Հղումներ

Творить идеологии вопреки., /Сб. статей (доклады совместной - Фонда Конрада Аденауэра и Ереванской государственной консерватории имени Комитаса - научной конференции к 100-летию ЕТК, 2021, 28-29 октября), Ер.: Асогик, 2022, 175 с.

Բախչինյան Ա., Մայքլ Գուրջյան, «Ամերիկացին» իմ ամենա- բովանդակալից կինոնախագիծն է» //Ազգ շաբաթաթերթ, 08.04.2022:

Է. Միրզոյանի Սիմֆոնիայում հայտնի երգի ներմուծման ենթատեքսաի մասին. Епремян Л. К., Парадокс Эдварда Мирзояна, или Благодаря и вопреки советскому строю..., /Творить идеологии вопреки (сб. статей-докладов Меж- дународной научной конференции к 100-летию ЕТК, Фонд Конрада Аденауэра, Ереванская государственная консерватория имени Комитаса, 2021), Ереван, Асогик, 2022. с.69-70.

Մանուկյան Ա,, Ո՞վ է առեղծվածային Վահանը..., //հայեր, համահայկական մեդիահարթակ, 19. 12. 2016, thearmenians. am (հոդվածը վերատպված է «Առավոտ» թերթից):

Մանուկյան Ա,, Իրականության ու երազանքի «Փակուղին»: //հայեր, համահայկական մեդիահարթակ, 11.09.2017 թ., thearmenians.am (հոդվածը վերատպված է //Առավոտ օրա- թերթից):

Савицкая Ольга., Преодоление., //Одесский Альманах, архивировано 21 сентября 2021 года, web.archiv.org Creating Ideologies on Purpose, /Collection of articles (joint reports - Konrad Adenauer Foundation and Yerevan State Conservatory named after Komitas - scientific conference dedicated to the 100- year anniversary of YSC, 2021, October 28-29), Yer.: Asoghik, 2022, 175 p

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-08-15