Գեղունի Չթչյանի վոկաչ շարքը Ներսես Պոզապալյանի խոսքերով

Հեղինակներ

  • Նինա Արտաշեսի Հայրապետյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

Բանալի բառեր-:

Գեղունի Չիթչյան, շարք, բանաստեղծ, կոմպոզիտոր, ռոմանս, ընթերցում, երաժշտական լեզու

Ամփոփում

Կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը' ժամանակակից հայ կոմպոզիտորների ավագ սերնդի վառ ներկա¬յա-ցուցիչներից է: Նրա ստեղծագործական հետա-քրքրություն¬ների կենտրոնում բազմաթիվ այլ ժաների կողքին գտնվում են վոկալ երաժշտության ժանրերը: Գ. Չթչյանը 10 վոկալ շարքերի հեղինակ է, որոնցից մեկն է արքեպիսկոպոս Ներսես Պոզապալյանի խոսքերով գրված «Սուրբ հոգի» շարքն է ստեղծված XX դարի 90-ականներին: Այն գրավում է բանաստեղծական տեքստը նրբորեն կերտած երաժշտությամբ, անմիջականությամբ և երաժշտական վստահ ինտոնացիայով, նրբաճաշակ հարմոնիկ լեզվով, և իհարկե մտածողությամբ, որում ժամանակակից ինքնատիպ կոմպոզիտորական գրելաոճի ներքո վերարտադրվել է ազգային երաժշտական լեզվամտածողությունը: Շարքի գեղարվեստական արժանիքները թույլ են տալիս նրան դասել հայկական վոկալ-կամերային երաժշտության լավագույն ձեռքբերումների շարքին:

Հեղինակի կենսագրությունը

Նինա Արտաշեսի Հայրապետյան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1977 թ.): Որակավորումը' երաժշտագետ, երաժշտական և տեսական առարկաների դասավանդող, որոնցից մեկն էլ դասավանդում է այժմ: 1977-2003 թվականներին դասավանդել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում: 1997 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում: Հեղինակ է մի շարք հրատարակված հոդվածների:

Հղումներ

Аматуни С., Жизнь и творчество Гегуни Читчян., Ер.: Арчеш., 2003

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-10-26