«Ազգայինի և համաեվրոպական սինթեզն Առնո Բաբաջանյանի դաշնամուրային Տրիոյում»

Հեղինակներ

  • Կարինե Ազատի Ջաղացպանյան Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

Բանալի բառեր-:

Ս. Ամատունի, դաշնամուրային Տրիո, ԽՍՀՄ Պետական մրցանակ, Առնո Բաբաջանյան, Կարինե Ջաղացպանյան

Ամփոփում

Արվեստագիտության դոկտոր, ԵՊԿ պրոֆեսոր Կարինե Ազատի Ջաղացպանյան.  «Ազգայինի և համաեվրոպական սինթեզն Առնո Բաբաջանյանի դաշնամուրային Տրիոյում»։ Ա. Բաբաջանյանը պատկանում է այն կոմպոզիտորների թվին, ում ստեղծագործությունները հնարավոր է ուսումնասիրել և ամբողջությամբ վերցրած, և՛ ամեն մեկն առանձին յուրաքանչյուր դեպքում բացահայտելով ուշագրավ օրինաչա փություններ: Դաշնամուրային Տրիոն հատկապես գրավում է հետազոտողի ուշադրությունը նրանով, որ այն կոմպոզիտորի առաջին խոշոր կամերային ստեղծագործությունն է, որտեղ բավականին յուրատիպ ձևով են միավորվել դասական ու ռոմանտիկական երաժշտության լավագույն ավանդույթները և վառ ընդգծված հայկական ազգային բնորոշ երաժշտական տարրերը:

Հեղինակի կենսագրությունը

Կարինե Ազատի Ջաղացպանյան, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա

երաժշտագետ-տեսաբան, երաժշտաքննադատ, արվեստագիտության դոկտոր (Մոսկվա, 2001 թ.) ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2013 թ.), ԵՊԿ պրոֆեսոր (1995 թ.)։ Ավարտել է 1968-ին ԵՊԿ տեսական-կոմպոզիտորական բաժինը, 1977-1980 թթ. Մոսկվայում Արվեստագիտության գիտահետազոտական համամիութեանական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1966-1993 թթ. ԱՕԿՍ-ի արվեստի բաժնի նախագահ և պատասխանատու քարտուղար։ 1975-1983 թթ. Մոսկվայի համամիութենական «Սովետսկա  յա մուզիկա» (այժմ՝ «Մուզիկալնայա Ակադեմիա») գիտական ամսագրի արտահաստիքային թղթակից։ 1977-1989 թթ. ՀՀ ԿՄ ամենամսյա «Արդի երաժշտության հիմնախնդիրները» սեմինարի նախագահ (ղեկ. Վ. Ա. Գաշովսկի)։ 1983-1991 և 1996-2013 թթ. ՀՀ ԿՄ Երաժշտագիտական սեկցիայի ղեկավարի տեղակալ։ 1998-2013 թթ. ՀՀ ԿՄ խորհրդի անդամ։ 2001-ից ԵՊԿ և 2003-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդների ան դամ, 2002, 2003, 2007 թ. - գրականության և արվեստի ոլորտի պետական մրցանակի պարգևատրման հանձնաժողովի անդամ։ Հեղինակ է Հայաստանում 1-ին անգամ երաժշտական ազգային ռիթմի վերաբերյալ մենագրության, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ (80) արվեստի և երաժշտության տարբեր հարցերի, կոմպոզիտորների, ստեղծագործությունների, որոնք տպագրվել են ազգային և միջազգային մամուլի և գիտական հրապա րակումների (մոտ 100): Գրքեր «Ռիթմը ազգային խոսքի և երաժշտության մեջ» Եր., 1986 թ., «Ռիթմի հետքերով ազգային երաժշտության մեջ» Եր., 1999 թ., «Հայ կոմպոյիտորների կյանքից և ստեղծագործություններից» Եր., 2012։ Մոսկվայի «Մուզիկալնայա ակադեմիա» ամսագրում Հայաստանի մասին տպագրված հոդվածաշարի կազմակերպիչ։ Բազմաթիվ ազգային, միջազգային սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և կոնգրեսների մասնակից։

Հղումներ

Джагацпанян К. А., Стилистические метаморфозы музыки Арно Бабаджаняна., /Арно Бабаджаняну посвящается., Ер., 2008. Jaghatzpanyan K. A., Stilisticheskie metamorfozy muzyki Arno Babadzhanyana., /Arno Babadzhanyanu posvyashchaetsya., Yer., 2008.

Аматуни С. Б., Арно Бабаджанян. Инструментальное творчество., Ер., 1985. Amatuni S. B., Arno Babadzhanyan. Instrumental naya tvorchestvo., Yer., 1985.

Геодакян Г. Ш., Могучий талант, неповторимая индивидуальность., /Арно Бабаджяняну посвящается., Ер., 2008. Geodakyan G. Sh., Moguchij talant^ ytpovtorimaya individual nost ., /Arno Babadzhanyanu posvyashchaetsya., Yer., 2008.

Геодакян Г. Ш., Камерно-инструментальная музыка (соавтор М.Тер-Симонян)., /Музыкальная культура Арм.ССР., М., 1985. Geodakyan G. Sh., Kamerno-instrumental naya muzyka (soavtor - M. Ter-Simonyan)., /Muzykal naya kul tura Arm.SSR., M., 1985.

Саркисян С. К., Арно Бабаджанян. Истоки нового стиля., //Музыкальная Армения., Ер., 2002, #1; //Музыкальная академия., М., 2002, Sarkisyan S. K., Arno Babadzhanyan. istoki novogo stilya., //Muzykal naya Armeniya., Yer., 2002, #1; //Muzykal naya аkаdemiya., М., 2002,

Тер-Oганян М., Арно Бабаджанян., М., 2001. Ter-Oganyan M., Arno Babadzhanyan., M., 2001.

Тер-Симонян М., Камерно-инструментальная ансамблевая музыка Армении., Ер., 1974. Ter-Simonyan M., Kamernoinstrumental naya ansamblevaya muzyka Armeniya., Yer., 1974.

Джагацпанян К., Ритм национальной речи и музыки., Ер., 1986; По следам ритмов национальной музыки., Ер., 1999. Dzhagatzpanyan K. A., Ritm natzional noj rechi i muzyki., Yer., 1986; Po sledam ritmov natzional noj muzyki., Yer., 1999.

Арутюнов Д., Арам Хачатурян и музыка Советского Востока., М., 1983. Arutyunov D., Aram Khachaturyan i muzyka Sovetskogog Vostoka., M., 1983.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-03-22